Չորեքշաբթի, 31 Օգոստոսի 2011 19:07
UNISTREAM համակարգն իջեցրել է Հայաստանից Ռուսաստան դրամական փոխանցումների սակագները
ԱրմԻնֆո. Դրամական փոխանցումների UNISTREAM միջազգային համակարգը 2011 թվականի սեպտեմբերի 1-ից իջեցրել է Հայաստաից Ռուսաստան դրամական փոխանցումների սակագները: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Յունիբանկի մամուլի ծառայությունից, մինչեւ 3 000 ԱՄՆ դոլար, եվրո կամ 100 000 ռուսական ռուբլի փոխանցումների համար սակագինը կկազմի 1,3%, 3 000 ԱՄՆ դոլարից, եվրոյից կամ 100 000 ռուսական ռուբլուց ավելի փոխանցումների համար` 0.50-0,75%:
Աղբյուրի համաձայն, եթե դրամական փոխանցումը Ռուսաստանից կատարվում է ազգային արժույթով` ՀՀ դրամով, ապա սակագինը կազմում է ընդամենը 0,35%: Ազգային արժույթով դրամական փոխանցումների դեպքում գումարը ուղարկվում է ռուբլով, իսկ վճարումը` դրամով: Սակագները գործում են եթե փոխանցումներն իրականացվում են ՙՅունիստրիմ՚ բանկի դրամարկղերից, ՙՅունիաստրում Բանկ՚-ի սպասարկման կետերից Ռուսաստանում, ինչպես նաև, եթե փոխանցումները վճարվում են ՙՅունիբանկ՚-ի սպասարկման կետերում, Հայաստանում: