Չորեքշաբթի, 31 Օգոստոսի 2011 19:10
UNISTREAM համակարգի շրջանառությունը Հայաստանում 2011 թվականի հունվար-հուլիս ամիսներին անցել է 349 մլն.դոլարից, գրանցելով 27% տարեկան աճ
ԱրմԻնֆո. Դրամական փոխանցումների UNISTREAM միջազգային համակարգի շրջանառությունը Հայաստանում 2011 թվականի հունվար-հուլիս ամիսներին անցել է 349 մլն.դոլարից, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցելով 27% տարեկան աճ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Յունիբանկի մամուլի ծառայությունից, փոխանցումների քանակը տարեկան կտրվածքով աճել է 11%, օգոստոսի 1-ի դրությամբ կազմելով 436 627:
Աղբյուրի համաձայն, շրջանառության դինամիկ աճի ու հաճախորդների թվի մեծացման շնորհիվ UNISTREAM համակարգը պահպանում է առաջատարի դիրքերը Հայաստանի դրամական փոխանցուների շուկայում: Համակարգն ունի սպասարկման ավելի քան 220 հազ.կետեր ողջ աշխարհում: ումար փոխանցելու համար հաշվի բացումը պարտադիր չէ: Հաակարգի մատչելիությունը պայմանավորված է նաև անհասցե փոխանցումների առկայությամբ: