Չորեքշաբթի, 7 Սեպտեմբերի 2011 16:54
Ամերիաբանկը նախատեսում է մինչև տարեվերջ վարկային պորտֆելը մեծացնել մինչև 130 մլրդ.դրամ
ԱրմԻնֆո. Ամերիաբանկը նախատեսում է մինչև 2011 թվականի ավարտը վարկային պորտֆելը մեծացնել մինչև 130 մլրդ.դրամ, այն ժամանակ, երբ սեպտեմբերի 1-ի դրությամբ այն կազմել է 123 մլրդ.դրամ:
Ինչպես պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության հարցին նշել է Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը, բանկի ընդհանուր վարկային պորտֆելում ՓՄՁ և մանրածախ վարկերի բաժինը կազմում է մոտ 36 մլրդ.դրամ: Նա նկատել է, որ պորտֆելի աճը նախատեսվում է ապահովել նաև միջազգային ֆինանսական կառույցներից ներգրավված ռեսուրսների հաշվին: ՙԱյս տարի այդ կառույցներից նախատեսված էր ընդհանուր առմամբ ներգրավել 50 մլն.դոլար, որոնց որոշակի մասն արդեն ներգրավված է՚,-ընդգծել է Տ.Ջրբաշյանը:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ունիվերսալ ուղղվածության սեփական զարգացման նախագծի իրականացման ուղղությամբ Ամերիաբանկը դիտարկում է անսահմանափակ աճի հնարավորություններ: ՙԱռանց դրան կորպորատիվ բանկինգից ունիվերսալին անցնելու գործընթացը չի կարող երկարատև լինել: Հետևաբար, արդեն այս տարի հնարավոր է, որ մենք կոնկրետ հայտարարություններ անենք, կապված անսահմանափակ աճի հետ՚,-նկատել է Տ.Ջրբաշյանը: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ծառայությունների ունիվերսալ փնջի ակտիվացումն ապահովելու նպատակով Ամերիաբանկը կշարունակի ընդլայնել մասնաճյուղերի ցանցը, դրանով իսկ ստեղծելով բարենպաստ ենթակառույցներ: Այսօր Ամերիաբանկի մասնաճյուղերի ցանցը կազմված է 8 բաժանմունքից, մասնավորապես, 4-ը գործում են Երևանում, 4-ը` մարզերում: