Հինգշաբթի, 8 Սեպտեմբերի 2011 17:09
Ամերիաբանկը լիզինգային պորտֆելը կենտրոնացրել է լեռնարդյունաբերության ոլորտին
ԱրմԻնֆո. Ամերիաբանկի լիզինգային պորտֆելու գործարքների առյուծի բաժինն ընկնում է լեռնարդյունաբերության ոլորտին:
Ինչպես տեղեկացվել է Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը, բանկի լիզինգային պորտֆելն ընդհանուր առմամբ կազմում է մոտ 2 մլրդ.դրամ: Միևնույն ժամանակ, ինչպես նա նշել է, Հայաստանում լիզինգի շուկայի զարգացումը լրջորեն խոչընդոտող խնդիրներից մեկի` լիզինգով ներմուծելիս հարկման խնդրի լուծման համար մշակվել է համապատասխան օրինագիծ: ՙԱյս հարցում Ամերիա խսրհրդատվական ընկերությա մասնագետները խորհրդակցում են կառավարության հետ, և օրենքի նախագիծն արդեն շրջանառվում է՚,-ընդգծել է Տ.Ջրբաշյանը:
Նշենք, որ Հայաստանի բանկերի և լիզինգային ընկերութունների միագումար լիզինգային պորտֆելը 2011 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է մոտ 8 մլրդ.դրամ, որտեղ մեծ բաժին են կազմում լիզինգային ընկերությունները: Լիզինգային ընկերությունների մեջ առաջատարն է ACBA Leasing ընկերությունը, իսկ բանկերի մեջ` Ամերիաբանկը: Լիզինգով են զբաղվում 5 բանկեր, որոնք առաջին կիսամյակում ապահովել են մոտ 4% աճ, իսկ լիզինգային ընկերությունների մոտ այս ցուցանիշը կազմում է 30%: