Ուրբաթ, 9 Սեպտեմբերի 2011 16:47
ՀՀ ֆինանսների նախարարությունը 2011 թվականի համար կանխատեսում է 5% միջին տարեկան ինֆլյացիա
ԱրմԻնֆո. Ըստ Հ ֆինանսնրի նախարարությնա կանխատեսումերի, Հայաստանի ՀՆԱ 2011 թվականին կաճի 4.5-6%, իսկ միջին տարեկան ինֆլյացիան կկազմի մոտ 5%: Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե աբրիելյանը:
Նա նշել է, որ ինֆլյացիան չի գերազանցի խորհրդարանի կողմից հաստատված ինֆլյացիայի 4% ¥+1.5%¤ ցուցանիշը: Նրա խոսքերով, տարեսկզբից, նախորդ տարվա համեմատ, դիտվում է ինֆլյացիայի նվազում, իսկ դեֆլյացիոն սեզոնն այս տարվա ամռանը կրճատել է կուտակված ներուժը: ՙտնում եմ, որ աշնանը ինֆլյացիայի ցիկլային բնույթը կվերադառնա, և մենք կունենան գների 5% աճ՚,-ասել է աբրիելյանը:
Նշենք, որ Հայաստանի 2011 թվականի բյուջեով նախատեսված է 4% ¥+1.5%¤ ինֆլյացիա, իսկ ՀՆԱ աճը նախատեսված է 4.6%: Ըստ Կենտրոնական բանկի կանխատսումների, 2011 թվականին ինֆլյացիան երկրում կձևավորվի 3-5.5% սահմաններում: Իր հերթին, ԱՄՀ-ն ՀՆԱ աճը 2011 թվականի համար կանխատեսել էր 4.6%, իսկ ինֆլյացիայի համար` 9.3%: