Ուրբաթ, 9 Սեպտեմբերի 2011 17:03
ProCredit Bank-ն առաջարկում է 12 տարով երկարաժամկետ բիզնես-վարկեր
ԱրմԻնֆո. ProCredit Bank-ն առաջարկում է 12 տարի մարման ժամկետով երկարաժամկետ բիզնես և գյուղատնտեսական վարկեր:
ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում ProCredit Bank-ի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Աբրահամյանը տեղեկացրել է, որ նշված պրոդուկտի շրջանակներում բանկը կտրամադրի 30-800 հազ.դոլար չափերով վարկեր: ՙՇուկայում սեռևս չկա բիզնեսի վարկավորման նման պահանջարկ, հետևաբար մենք որոշեցինք լրացնել այդ բացը և բավարարել բիզնես-սուբյեկտների կողմից դիտվող պահանջարկը՚,-ասել է նա: Նրա խոսքերով, նմանատիպ վարկեր առաջարկում են նաև ProCredit Holding-ի անդամ մյուս բանկերը, այդ թվում Մոլդովայում և Վրաստանում:
Նշված պրոդուկտի շրջանակներում բիզնես-վարկերը նախատեսված են անշարժ գույքի գնման, վերանորոգման և շինարարության համար, ինչպես նաև ավտոմոքենանրի և սարքավորումների գնման համար: յուղատնտեսական վարկերը հնարավորություն են տալիս ձեռք բերել հող, այգի, գյուղատնտսական տեխնիկա, կառուցել և վերանորոգել սարայներ, ջերմոցներ, ինչպես նաև իրականացնել գյուղատնտեսական նշանակությնա այլ ներդրումներ, ասվում է ԱրմԻնֆո գործակալությանն ուղղված մամուլի հաղորդագրության մեջ: Նշված պրոդուկտի շրջանակներում վարկերը կտրամադրվեն ԱՄՆ դոլարով, 10% տարեկան տոկոսադրույքով`լողացող վարկային տոկոսադրույքի դեպքում և տարեկան 12%-ով`ֆիքսված վարկային տոկոսադրույքի դեպքում: