Ուրբաթ, 9 Սեպտեմբերի 2011 17:17
Հայաստանը չի պատրաստվում թողարկել արժութային բոնդեր
ԱրմԻնֆո. Հայաստանը դեռևս չի պատրաստվում թողարկել արտարժութային պետական պարտատոմսեր, միջազգային շուկաներում շրջանառելու և միջոցներ ներգրավելու նպատակով: Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե աբրիելյանը:
Նրա խոսքերով, որպես կանոն, օտարերկրյա ներդրողները հետևում են վարկանիշներին, երբ երկիրն արտաքին շուկաներում թողարկում է արտարժույթով պետպարտատոմսեր: Օրինակ, Վրաստանն արդեն երկու անգամ թողարկել է արտարժույթով պարտատոմսեր մի քանի տարի առաջ և այս տարի: Սակայն, Հայաստանը չի պատրաստում թողարկել, քանի որ դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ Հայաստանը միջազգային ֆինանսական կառույցներից ավելի հեշտ ճանապարհներով է ներգրավում ավելի էժան ու երկարաժամկետ արտոնյալ վարկեր: