Ուրբաթ, 9 Սեպտեմբերի 2011 18:34
Անելիք Բանկ ում մեկնարկել է ՀՀ ՊԷԿ հետ համատեղ պրոդուկտ` էլեկտրոնային եղանակով մաքսային վճարումների ՙԲանկ-Հաճախորդ՚ նոր համակարգը
ԱրմԻնֆո. Այսօր ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ-ն Պետական Եկամուտների Կոմիտեի հետ համատեղ պաշտոնապես հայտարարել է ՙԲանկ-Հաճախորդ՚ համակարգի միջոցով մաքսային վճարումներ նոր բանկային գործիքի մեկնարկի մասին: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Անելիք Բանկի մամուլի ծառայությունից,
տեղում հյուրերի և լրատվամիջոցների մասնակցությամբ տեղի է ունեցել ՙԲանկ-Հաճախորդ՚ համակարգի միջոցով մաքսային վճարումների իրականացման առաջին գործարքը, որը կատարել է ՙԱկվատուս՚ ՍՊԸ ներկայացուցիչը: ՙԵս շատ գոհ եմ ՊԵԿ-ի և Անելիք բանկի տվյալ նախաձեռնությունից, որը էապես կկրճատի մաքսատանը ծախսվող ժամանակը: Բավական երկար ժամանակ Անելիք Բանկի հաճախորդն եմ, և նշված ծառայության մատուցումը Բանկի կողմից ևս մեկ անգամ ընդգծում է Բանկի առաջադեմ լինելըե, - գործարքը կատարելուց հետոՙ նշել է ՙԱկվատուս՚ ՍՊԸ-ի ֆինանսական տնօրեն արիկ Ջալալյանը:
ՙԱնելիք Բանկն իր գործունեության 21 տարիների ընթացքում միշտ էլ կարևորել է նորարարական պրոդուկտների ներդրումը, ինչի վառ ապացույց է հանդիսանում նաև ՊԵԿ-ի նախաձեռնությամբ ներդրված այս նոր բանկային գործիքը, որն առաջինն է Հայաստանում: Մեր և ՊԵԿ-ի մասնագետների համատեղ աշխատանքների արդյունքում էլ ծնվեց այս պրոդուկտը: Կցանկանայի նշել, որ մեզ համար առաջնահերթ է մեր կողմից մատուցվող ծառայությունների որակը և սպեկտրը, և այս պրոդուկտը ներդրվել է ղեկավարվելով հենց այդ տրամաբանությամբ՚,- նշել է ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ վարչության նախագահի տեղակալ Արամ Մկրտչյանը:
ՙՊԵԿ-ի կողմից արդեն ներդրված էլեկտրոնային ծառայությունների շարքին ավելացավ ևս մեկ շատ կարևոր ծառայություն, դա մաքսային վճարումների էլեկտրոնային վճարման համակարգն է, որը ևս մի մեծ քայլ է առաջ` դեպի բիզնես: Այս քայլերը շարունակական են լինելու՚,- ասել է ՀՀ ԿԱ ՊԵԿ ՏՏ վարչության պետ Միքայել Փաշայանը:
Աղբյուրի համաձայն, ՙԲանկ-Հաճախորդ՚ համակարգից օգտվելու ամսական վճարը իրավաբանական անձանց հանար սահմանվել է 4000 դրամ, իսկ ֆիզիկական անձանց համար 900 դրամ, իսկ միայն զննման համար, համապատասխանաբար` 2000 դրամ և 400 դրամ: Էլեկտրոնային ստորագրությունների ստեղծումն ու տրամադրումն անվճար է: