Երեքշաբթի, 6 Սեպտեմբերի 2011 15:33
Telcell ընկերությունն առաջարկում է ՎՏԲ-Հայաստան Բանկի հաշիվների համալրման ժամանակակից մեթոդ
ԱրմԻնֆո. Սկսած ս.թ սեպտեմբերի 6-ից Telcell ընկերությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի հաշվետեր հաճախորդներին ընձեռել է հնարավորություն համալրել իրենց բանկային/քարտային հաշիվներն առանց Բանկ այցելելու: Telcell վճարային համակարգը մշակել և ներդրել է հաշիվների համալրման շուրջօրյա ծառայություն: Ծառայությունն անվճար է և հասանելի համակարգի շուրջ 400 վճարային տերմինալների միջոցով: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են Telcell ընկերությունում:
«Մանրածախ բանկային ծառայությունների շուկան կրկին գտնվում է վերելքում, ինչն իր հերթին հանգեցնում է բանկերի մասնաճյուղերի աշխատանքի ծանրաբեռնվածության ավելացմանը: Մենք վստահ ենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կգնահատեն մեր ընկերության տերմինալների միջոցով հաշիվների համալրման պարզությունն ու հարմարավետությունը, իսկ ՎՏԲ-Հայաստան բանկը, ի դեմս մեզ, ձեռք կբերի դրամական միջոցների ընդունման ամբողջովին ավտոմատացված համակարգ`այլընտրանքային դրամական միջոցների ընդունման թանկարժեք դրմարկղային ցանցերին և բանկոմատներինե,- նշել է «Թել-Սելե ՓԲԸ մարքետինգի տնօրեն Սերգեյ Ուսնունցը, մեկնաբանելով ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համագործակցության սկիզբը:
«ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես առաջնորդվում է բանկային ծառայությունների զարգացման նորարարական և հաճախորդների շահերին միտված մեթոդներով: Telcell ընկերության հետ համագործակցությունը ևս մեկ քայլ է` ուղղված Բանկի ակտիվ հաճախորդների հարմարավետության բարձրացմանն ու մատուցվող ծառայությունների շրջանակներիի ընդլայնմանըե,- իր հերթին ասել է «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանը:
TelCell համակարգի տերմինալների միջոցով հաշիվների համալրման գործընթացը բավականին պարզ է և մատչելի: Գործարքի ավարտին հաճախորդի բջջային հեռախոսահամարին է ուղարկվում գործարքը հաստատող անվճար SMS հաղորդագրություն, իսկ համալրված գումարը հաճախորդի հաշվին հասանելի է դառնում առավելագույնը մեկ բանկային օրվա ընթացքում: ՎՏԲ-Հայաստան Բանկի հղումը գտնվում է TelCell տերմինալի «Ծառայությունների վճարումե բաժնի «Բանկեր, ԱՊՊԱ, ՈՒՎԿ-երե ենթաբաժնում:
«ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկե ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում-68 մասնաճյուղ: