Երեքշաբթի, 13 Սեպտեմբերի 2011 14:04
ProCredit Bank ընդլայնում է մասնաճյուղերի ցանցը Երևանում
ԱրմԻնֆո. ProCredit Bank-ը մինչև տարեվերջ նախատեսում է Երևանում բացել 3 նոր մասնաճյուղ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է ProCredit Bank-ի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Աբրահամյանը, մասնաճյուղերից մեկը նախատեսվում է բացել հոկտեմբերի սկզբին:
Հիշեցնենք, որ այս տարի ProCredit Bank-ն արդեն մեկ մասնաճյուղ բացել է Երևանում, իսկ ներկայումս բանկի մասնաճյուղերի ցանցը կազմված է 10 բաժանմունքից, որոնցից 7-ը գործում է Երևանում և 3-ը` Վանաձորում, յումրիում և Արտաշատում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալության տեղեկացրել են ProCredit Bank-ից, տակտիկական բնույթի փոփոխությունների շարքում բանկը դիտարկում է մասնաճյուղերի ընդլայնման հարցը, առաջին հերթին Երևանում, ինչպես նաև մերձակա քաղաքներում: Ընթացիկ տարում բանկը նախատեսել է վարկային պորտֆելի 40% աճ, հիմնականում բանկի համար առաջնահերթությունն հանդիսացող ոլորտների` ՓՄՁ, ինչպես նաև գյուղատնտեսության ֆինանսավորման հաշվին:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից կազմված`Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, ProCredit Bank-ի ակտիվները 2011 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 26.9 մլրդ.դրամ, որոնց կազմում վարկային ներդրումների բաժինը կազմում է 77.8%, կամ 20.9 մլրդ.դրամ: ProCredit Bank-ի բաժնետերերն են ProCredit Holding AG-ն` 68.46%, EBRD` 16.67% և գերմանական KfW բանկը` 14.87%: