Երեքշաբթի, 13 Սեպտեմբերի 2011 17:50
Հայաստանում բարձրանում է ինֆլյացիոն սպասումների անորոշությունը
ԱրմԻնֆո. Հայաստանում բարձրցել է ինֆլյացիոն սպասումների անորոշությունը: Չնայած ինֆլյացիոն ֆոնի մեղմմանը, ֆինանսական համակարգում, հիմնականում, տարվա կտրվածքով պահպանվում են ինֆլյացիոն բարձր սպասումները: Այս մասին են վկայում բանկերում և վարկային կազմակերպություններում, տնային տնտեսություններում և ոչ ֆինանսական կազմակերպություներում կատարված հարցումները, որոնք հրապարակվել են ՀՀ Կենտրոնական բանկի 2011 թվականի 2-րդ եռամսյակի Դրամավարկային քաղաքականության ծրագրում:
Այսպս, բանկերի 66.7%-ը և վարկային կազմակերպությունների 54.8%-ը շարունակում են նշել, որ ինֆլյացիոն սպասումները կլինեն 5.5-8.5% սահմաններում: Չնայած դրան, փոքր ինչ աճել է այն հարցվողների տեսակարար կշիռը, որոնք ակնկալում են ինֆլյացիոն ցածր մակարդակ: Ըստ հարցման արդյունքների, 2-րդ եռամսյակում ինֆլյացիոն սպասումները զգալիորեն իջել են տնային տնտեսությունների մոտ: Այսպես, եթե առաջին եռամսյակում գների աճ էին սպասում հարցվողների 69.4%-ը, ապա 2-րդ եռամսյակում դրանց թիվը կազմել է 43.3%:
Ինչ վերաբերվում է շուկայական տոկոսադրույքներին, առևտրային բանկերն ու վարկային կազմակերպությունները սպասում են որ տարեկան կտրվածքով կպահպանվի կայուն մակարդակ, չնայած պետպարտատոմսերի եկամտաբերության որոշակի անկումներին:
Հիշեցնենք, որ ըստ ՀՀ ԿԲ կանխատըեսումների, 2011 թվականի 2-րդ կիսամյակից սպասվում է ինֆլյացիայի նվազում, տարեվերջին մոտենալով նպատակային սահմանի նվազագույն սանդղակին, այսինքն` 3.2%: 2011 թվականի 3-րդ եռամսյակում ինֆլյացիայի կանխատեսվող մակարդակը կկազմի 2.7%: 2011 թվականի ավարտին 12-ամսյա ինֆլյացիան, 74.2% հավանականությամբ կձևավորվի 3-5.5% սահմաներում, իսկ 2012 թվականի 2-րդ եռամսյակի վերջում, 70.5% հավանականությամբ, կիջնի մինչև 1-4% սամանագիծ:
Ռեպո-պայմանագրերի շուկայում պետպարտատոմսերի միջին եկամտաբերությունը օգոստոսի 1-ին ձևավորվել է 10.57% սահմաններում, միջբանկային ռեպո-շուկայում` 9.91%, առաջնային շուկայում 1 տարի մարման ժամկետով պարտատոմսերի միջին եկամտաբերությունը` 8.69%: Հ Կենտրոնական բանկը դրամաբարկային պայմաների մեղմման նպատակով սեպտեմբերի 6-ին 8.5%-ից մինչև 8% իջեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը: