Երեքշաբթի, 13 Սեպտեմբերի 2011 19:00
Ոսկին Շարունակում է թանկանալ
ԱրմԻնֆո. Ընթացիկ շաբաթ Հայաստանում ոսկու, արծաթի և պլատինի 2.2% թանկացումով և պալադիումի 1% էժանացումով գրանցվել է թանկարժեք մետաղների գների 1.3% միջին աճ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՀՀ ֆինանսների նախարարության ՙԹանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան՚ գործակալությունից, 2011 թվականի սեպտեմբերի 11-18-ը ժամանակահատվածի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորների համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` ոսկու մեկ գրամի գինը սահմանվել է 22349.83 դրամ, նախորդ շաբաթվա համեմատ աճելով 3.2%, արծաթի գինը` 501.4 դրամ աճելով 1.8%, պլատինի մեկ գրամի գինը սահմանվել է 22219.32 դրամ, ինչը 1.4% բարձր է նախորդ շաբաթվա ցուցանիշից, պալադիումի գինը` 9101.76 դրամ` իջնելով 1.2%:
Տարեսկզբից ոսկու մեկ գրամի բացթողնման գինը Հայաստանում աճել է 39.3%, արծաթի գինը` 47.9%, պլատինի գինը` 11.4%, իսկ պալադիումի գինը` 4.2%: Ընդհանուր առմամբ, տարեսկզբից Հայաստանում թանկարժեք մետաղների գներն աճել են 25.7%: Ընդ որում, առաջին կիսամյակում թանկարժեք մետաղները թանկացել են 9.7%, երկրորդ եռամսյակում` 2.5%: Ի դեպ, հունիսին գրանցվել է թանկարժեք մետաղների 4% էժանացում, որը շարունակվեկ է մինչև հուլիսի 10-ը:
Ըստ միջազգային բվորսաների տվյալների, սեպտմբերի 13-ին ոսկու գները տատանվում են, կապված թանկարժեք մետաղների ներդրումային գրավչության աճի ֆոնի ներքո, որպես հուսալի ակտիվ ֆինանսական շուկաների ցնցումային փուլում և Հունաստանի տնտեսության շուրջ աճող անհանգստության, ինչպես նաև դոլարի փոխարժեքի աճի հետ:
Նյու-Յորքի Comex ֆոնդային բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների գինը ժամը 12.31 Մոսկվայի ժամանակով իջել է 0.02%, մինչեւ 1807.1 դոլար մեկ Տրոյական ունցիայի դիմաց: Երկուշաբթի օրը ոսկին էժանացել է 2.5% - ը, 1813,3 դոլար մեկ ունցիայի դիմաց: Ինչպես գտնում է Oversea-Chinese Banking Corp ակտիվների տեղաբաշխման գծով փոխնախագահ Վասու Մենոնը (Vasu Menon), ՙոսկու գների նվազումը (երկուշաբթի), այսօր առիթ է թանկարժեք մետաղներ գնելու համար: Պահանջարկն աճում է, կենտրոնական բանկերը փորձում դիվերսիֆիկացնել պահուստները, փորձելով չկենտրոնանալ դոլարի վրա՚: Երկուշաբթի օրը եվրոգոտում պարտքային ճգնաժամի տարածման վտանգի ներքո ոսկին էժանացավ, այն բանից հետո, հայտնի դարձավ, որ իտալական կառավարությունը բանակցություններ է վարում Չինաստանի իշխանությունների և գործարար շրջանների հետ ներդրումներ ներգրավելու ուղղությամբ, պարտքային խնդիրները հաղթահարելու նպատակով: Միևնույն ժամանակ, ինչպես կանխատեսում է Societe Generale SA-ի, վերլուծաբան Մայքլ Հեյգը (Michael Haigh), ՙոսկին հավանաբար կթարմացնի ընթացիկ տարվա գնի իր ռեկորդը, քանի որ պարտքային ճգնաժամի տարածման վախը եվրոյի տարածքում մնում որպես գործոն, ինչի հետևանքով հուսալի ակտիվները առաջարկվում է ձեռք բերել՚: Ոսկու արժեքի պահպանման հիմնական գործոնները, որը ներդրողների կողմից դիտվում է որպես ներդրումների առավել հուսալի այլընտրանք անկայուն արժույթների և բաժնետոմսերի լուրջ տատանումների համեմատ, մնում է պարտքային ճգնաժամը Եվրոպայում և ինֆլյացիայի արագացումը տարբեր երկրներում: