Երեքշաբթի, 13 Սեպտեմբերի 2011 20:59
Երևանում կկայանա ՙԼոկալ շուկաների գլոբալ հնարավորություններըª ենթակառուցվածքներ և կարգավորում՚ թեմայով համաժողով
ԱրմԻնֆո. 2011թ. հոկտեմբերի 6-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ կանցկացվի միջազգային համաժողով ՙԼոկալ շուկաների գլոբալ հնարավորություններըª ենթակառուցվածքներ և կարգավորում՚ թեմայով: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է NASDAQ OMX Armenia բորսայի մամուլի ծառայությունից:
Համաժողովն ուշագրավ է նրանով, որ այն ֆոնդային բորսաների և կենտրոնական դեպոզիտարիաների երկու տարածաշրջանային միություններիª Եվրասիայի Կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիայի և ԱՊՀ երկրների ֆոնդային բորսաների ասոցիացիայի, առաջին միացյալ միջազգային համաժողովն է: Այս փաստը արտացոլվել է համաժողովի թեմայում ՙԼոկալ շուկաների գլոբալ հնարավորություններըª ենթակառուցվածքներ և կարգավորում՚, քանի որ միայն բոլոր ենթակառուցվածքների և կարգավորողի ակտիվ համատեղ ջանքերը կարող են նպաստել տեղական և փոքր շուկաների գլոբալ հնարավորությունների իրացմանը:
Համաժողովը նախատեսում է ներգրավել ԱՊՀ երկրների և Եվրասիայի կենտրոնական դեպոզիտարիաների և ֆոնդային բորսաների ղեկավարների և բարձր պաշտոնյաների, ֆինանսական ծառայությունների ոլորտի կարգավորողների ներկայացուցիչների և բարձր մակարդակի այլ փորձագետների:
Համաժողովի ընթացքում քննարկվելու են բորսաների և դեպոզիտարիաների համագործակցության, արժեթղթերի շուկաների զարգացման և միջազգայնացման տեխնիկական, օրենսդրական և կարգավորման հարցերը, ինչպես նաև լոկալ շուկաների միջազգային շուկա մուտք գործելու հնարավորությունները: