Ուրբաթ, 9 Սեպտեմբերի 2011 13:37
Վարկերի տոկոսադրույքների անկումը կշարունակվի, կիջնեն նաև ավանդների տոկոսադրույքները, կանխատեսում է ՀԲՄ նախագահը
ԱրմԻնֆո. Վարկերի բոլոր տեսակներով տոկոսադրույքների անկումը կշարունակվի, կիջնեն նաև ավանդների տոկոսադրույքները: Այսօր Հայաստանի Բանկերի Միության գրասենյակում նման կանխատեսումներ է արել ՀԲՄ նախագահ Աշոտ Օսիպյանը: Բանկիրն իր կանխատեսումները բացատրել է բանկային համակարգի բավականաչափ բարձր իրացվելիությունով և մրցակցությունով:
Անդրադառնալով ՀՀ Կենտրոնական բանկի կողմից վերջերս վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցմանը, Ա.Օսիպյանն ընդգծել է, որ դա չի բերի ինֆլյացիայի աճի և դրամի արժեզրկման` ՙներկայումս ինֆլյացիոն լուրջ ճնշումներ չկան, ինֆլյացիան գտնվում է նախատեսվածի սահմաններում՚,-նշել է բանկիրը, հիշեցնելով, որ տարեսկզբին վերաֆինանսավորման տկոսադրույքի բարձրացումը պայմանավորված էր ինֆլյացիայի զսպման նկատառումներով, իսկ այժմ դրա կարիքը չկա:
Ամփոփելով բանկային համակարգի գործունեությունն առաջին կիսամյակում, Ա.Օսիպյանը նշել է, որ բանկային համակարգը հաշվետու ժամանակահատվածը եզրափակել է բոլոր ցուցանիշների բավականաչափ աճով: Մասնավորապես, համակարգի ակտիվներն աճել են 12.5%, կազմելով 1.763 տրլն.դրամ: Համակարգի վարկային ներդրումներն աճել են 17.8%, կազմելով 1.179 տրլն.դրամ: Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից կազմված` Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, վարկային ներդրումների շուրջ 60%-ը ¥753.3 մլրդ.դրամ¤ ուղղվել են տնտեսության վարկավորմանը: Այս ցուցանիշը տարվա կտրվածքով աճել է ավելի քան 40%-ով, իսկ միայն եռամսյակում` ավելի քան 9%-ով:
Ա.Օսիպյանի տվյալներով, ֆիզիկական անձանց տրամադրված վարկերն առաջին կիսամյակում աճել են 8%: Ավելացել է նաև հիփոթեքային վարկավորման պորտֆելը`մոտ 8%: Բանկային համակարգի պարտավորություններն աճել են 14% կամ 173.7 մլրդ.դրամ, կազմելով 1.4 տրլն.դրամ: Ժամկետային ավանդներն ավելացել են 58.9 մլրդ.դրամով, միայն ֆիզիկական անձանց ավանդները` 50 մլրդ.դրամով: Բանկային համակարգը կիսամյակը եզրափակել է 21.7 մլրդ.դրա զուտ շահույթով: Համաձայն ԱրմԻնֆո-ի Ռենկինգի, այս ցուցանիշը մեկ տարում աճել է 39.3%, իսկ կիսամյակում` 24%: