Չորեքշաբթի, 14 Սեպտեմբերի 2011 17:40
Հայաստանի առևտրային բանկերը մեկ տարում 55.9%-ով կրճատել են Visa քարտերի թողարկումը, 2.4 անգամ մեծացնելով MasterCard-ի թողարկումը
ԱրմԻնֆո. Հայաստանի առևտրային բանկերը 2011 թվականի օգոստոսին տեղական ArCa քարտի շրջանակներում թողարկել են 24170 քարտ, ինչը 8.8% գերազանցում է նախորդ տարվա օգոստոսի ցուցանիշը: Ընդ որում, օգոստոսի վերջին ակտիվ քարտերի քանակը կազմել է 673.4 հազար, իսկ 2010 թվականի օգոստոսին այդ ցուցանիշը կազմել է 528 հազար, մեկ տարում աճելով 27.6%-ով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Armenian Card-ից, այս տարվա օգոստոսին բանկերի կողմից թողարկվել է 9037 ArCa քարտ` 83.5% տարեկան աճով, 9239 հատ MasterCard, 2.4 անգամ տարեկան աճով և 5894 հատ Visa քարտ` 55.9% տարեկան աճով:
Ակտիվ քարտերի կազմում տարեկան աճով առաջատարն է MasretCard-ը` 56.9%, մինչև 138.3 հազ.քարտ, նրան հաջորդում է Visa քարտը` 32.4%, մինչև 187.9 հազ.քարտ և ArCa քարտը` 16.6%, մինչև 347.3 հազ.քարտ:
ArCa-ի տվյալերով, օգոստոսին միջին հաշվով գործարքներ են կատարվել 433.4 հազ.քարտերով կամ ակտիվ քարտերի 64%-ով, մասնավորապես, 249 հազ.ArCa, 113 հազ. Visa և 71.5 հազ. MasretCard քարտերով: Armenian Card-ի տվյալներով, 2011 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ Armenian Card համակարգում գործող POS-թերմինալների քանակը առևտրի/սպասարկման և կանխիկացման կետերում կազմել է 3703, որոնցից 363-ը տեղակայված են եղել կանխիկացման կետերում, իսկ 3340-ը` առևտրի կետերում: 2011 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում տեղակայված է եղել 769 բանկոմատ, տարեկան կտրվածքով աճելով 20.9%: