Չորեքշաբթի, 14 Սեպտեմբերի 2011 19:51
SMEDNC-ը ՓՄՁ վարկային երաշխիքների չափերը ավելացրել է 15 մլն.դրամով
ԱրմԻնֆո. Հայաստանի ՙՓոքր եւ միջին ձեռնարկությունների Ազգային կենտրոն՚ Հիմնադրամը (SMEDNC) ավելացրել է վարկային երաշխիքների գումարը 15 միլիոն դրամով: Այս մասին այսօրվա մամուլի ասուլիսում հայտարարել է Հիմնադրամի գործադիր տնօրեն Տիգրան Հարությունյանը: Նախկինում, նա նշել էր, որ ՓՄՁ-ին վարկային երաշխիքներ են տրամադրվել մինչև 10 մլն դրամի չափով, որը չի գերազանցում վարկային պարտավորությունների 70%-ը: Ավելացվել է նաև փոքր եւ միջին բիզնեսին վարկերի տրամադրման առավելագույն ժամկետը` 3-ից 5 տարի:
ՙՎարկային երաշխիքներ ծրագրում փոփոխություններն արվել են հաշվի առնելով շրջաններում 300 գործարարների շրջանում կատարված հարցման արդյունքները՚, -ասել է Հարությունյանը: Նրա խոսքերով, ընթացիկ տարվա առաջին 8 ամիսներին SMEDNC-ը բավարարել է վարկային երաշխիքներ ստանալու 13 հայտ, երկրի շրջանների start-up ծրագրերի համար, որոնց ընդհանուր գումարը կազմել է 28 մլն. դրամ: Հիմնադրամի վարկային պորտֆելը ներկայումս կազմում է մոտ 40 մլն. դրամ:
Հարությունյանը նաև տեղեկացրել է, որ կառավարության ծրագրի շրջանակներում, SMEDNC-ը կտրամադրի միկրո ձեռնարկատիրության ապրանքների արտաքին սերթիֆիկացիայի ծախսերի ֆինանսավորման 50%-ը: