Շաբաթ, 10 Սեպտեմբերի 2011 14:28
Զարգացման Հայկական Բանկը մասնաճյուղ է բացել յումրի քաղաքում
ԱրմԻնֆո. 2011թ.-ի սեպտեմբերի 9-ին, ժամը 14:00-ին, յումրի քաղաքի որկու 73/3 հասցեում իր դռները բացեց Զարգացման Հայկական Բանկի ՙյումրի՚ մասնաճյուղը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ADB մամուլի ծառայությունից, Վերջինս Զարգացման Հայկական Բանկի այս տարվա ընթացքում արդեն 3-րդ նորաբաց մասնաճյուղն է` Վանաձոր և Արցախ մասնաճյուղերից հետո:
ՙԶարգացման Հայկական Բանկի 2011 թվականի առաջին կիսամյակի ֆինանսական արդյունքները հնարավորություն ընձեռեցին մատուցելու Բանկի ծառայությունները ոչ միայն մայրաքաղաքում, այլև հանրապետության մյուս խոշոր քաղաքներում, ինչպես նաև Արցախում: Հայաստանի երկրորդ քաղաքի` յումրու ու Շիրակի ողջ մարզի տնտեսությունն այսօր առավել նպաստավոր պայմանների կարիքն ունի: Բացելով յումրի մասնաճյուղըª մեր բանկը փորձելու է օժանդակել մայրաքաղաքից հեռու գտնվող և աղետի սոցիալ-տնտեսական հետևանքները դեռևս լիովին չհաղթահարած այս շրջանի տնտեսական աշխուժացմանը` նպաստելով փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը, բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, պարզապես բանկային ծառայությունների առօրյա հասանելիության ապահովմանը: Հուսով ենք, որ մյուս բանկերի շարքում նաև մեր ներկայությունը կբարձրացնի բանկային մրցակցությունը և դրա արդյունքում` բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը՚,-նշել է Բանկի Վարչության նախագահ Կարեն Սարգսյանը:
յումրի մասնաճյուղը լիովին վերանորոգված է, հագեցված ժամանակակից տեխնիկայով: Մասնաճյուղում յուրաքանչյուր այցելու սպասված հաճախորդ է, ում պատրաստ են տրամադրել բանկային ծառայությունների լայն տեսականի` գրավիչ պայմաններով, առավելագույնս որակյալ և արագ: Բազմաթիվ ծառայությունների շարքում, գյումրեցիների ուշադրությունը Բանկը ցանկանում է հրավիրել, հատկապես, առևտրային և սպառողական երկարաժամկետ վարկերի, ինչպես նաև ժամկետային ավանդների պայմաններին, որոնք իրենց գրավչությամբ առանձնանում են բանկային ծառայությունների հայաստանյան շուկայում:
Նշենք, որ ՙԶարգացման Հայկական Բանկ՚ բաց բաժնետիրական ընկերությունը Հայաստանի Հանրապետության առաջին առևտրային բանկերից է, որը հիմնադրվել է 1991 թ-ին: Այս 20 տարիների ընթացքում ապացուցել է շուկայում իր կայացվածությունը, կուտակել է փորձ և պրոֆեսիոնալիզմ, վաստակել է հաճախորդների վստահությունը: Զարգացման Բանկը նպատակ ունի շատ ծրագրեր և բազում գազափարներ կյանքի կոչել 2011 թվականի ընթացքում, առավել բարելավել հաճախորդների սպասարկման որակը և Հայաստանի տարբեր մարզերում մատչելի դարձնել Զարգացման Բանկի ծառայությունները` բացելով նոր և հարմարավետ մասնաճյուղեր: 2011թ.-ի առաջին կիսամյակում ինչպես ակտիվների, այնպես էլ պարտավորությունների աճի տեմպով Զարգացման Բանկը զբաղեցրել է առաջին հորիզոնականը ՀՀ բանկային համակարգում: Մասնավորապես, ակտիվների աճը տարվա սկզբի համեմատ կազմել է 38%, իսկ պարտավորություններինը` 52%: Շոշափելի աճ է գրանցվել նաև ժամկետային ավանդների մասով: Տարեսկզբի համեմատ այն ավելացել է մոտ 55%-ովª կազմելով 13 մլրդ. դրամ: Կիսամյակի ընթացքում վարկային պորտֆելն ավելացել է 22%-ով: