Շաբաթ, 17 Սեպտեմբերի 2011 18:09
Ներկայումս Հայաստանում սպառողների վստահությունը հոռետեսական է, ապագայի համար ցուցաբերելով քայքայվող լավատեսություն 
ԱրմԻնֆո: Ընթացիկ տարվա 3-րդ եռամսյակի համար Հայաստանում սպառողների վստահության ինդեքսն ընկել է` 104,7%-ից մինչև 102%, իսկ տարեկան կտրվածքով աճել է` 102,3%-ից մինչև 106.3%: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, ինդեքսի բաղադրիչը` ներկա պայմանների ենթաինդեքսը, եռամսյակում նվազել է`116,8%-ից մինչև 108,2%, իսկ ապագա պայմանների ենթաինդեքսը` 97,5%-ից աճել է մինչև 97,6%:
 
Ի դեպ, ներկայիս պայմանների ենթաինդեքսում 25.9 կետով անկում է գրանցվել տնային տնտեսությունների կողմից ներկայիս տնտեսական իրավիճակի գնահատման գծով (եռամսյակային`105,3%, տարեկան`115,4%), գրանցելով 30.9 միավոր, 2-րդ եռամսյակի 29.4 միավորի և 2010 թվականի 3-րդ եռամսյակի 26.8 միավորի համեմատ: Ընթացիկ պայմանների ենթաինդեքսի մնացած հոդվածներով գրանցվել է ավելի փոքր անկում: Այսպես, խոշոր գնումներ կատարելու փաստի ենթաինդեքսը 3-րդ եռամսյակում 118%-ից իջել է մինչև 112% (տարեկան կտրվածքով` 111.6%), իսկ գնահատումները 48,6-ից աճել են  մինչև 54,4 միավոր (տարեկան աճը` 11.7%): Եկամուտների եռամսյակային փոփոխությունների ենթաինդեքսը նվազել է աննշան չափերով` 106.9%-ից մինչև 105.8% (տարեկան կտրվածքով` 109,6%), գնահատումների 40-ից մինչև 42,4 միավոր աճի շնորհիվ (տարեկան աճը` 9.6%):
 
Ապագա պայմանների ենթաինդեքսում 3-րդ եռամսյակում աճ է գրանցվել միայն ընտանիքի զբաղվածության ենթաինդեքսով` 97%-ից մինչև 102.2% (տարեկան կտրվածքով` 104%), եռամսյակի գնահատումները` 55.1-ից բարձրացնելով մինչև 56.3 միավոր (տարեկան կտրվածքով աճը կազմել է` 4.1%): Մյուս երկու հոդվածներով արձանագրվել է անկում, ընդ որում, հաջորդ եռամսյակում խոշոր գնումներ իրականացնելու հնարավորության ենթաինդեքսը` 100.8%-ից իջել է մինչև 96.4%, ինչը եռամսյակային կտրվածքով նվազեցրել է գնահատումների հաշվեկշիռը` 57.2-ից մինչև 55.2 միավոր (տարեկան աճը` 2%), իսկ հաջորդ եռամսյակում եկամուտների փոփոխության ենթաինդեքսը նվազել է` 95% -ից մինչև 94,3%, գնահատումները նվազեցնելով 55.8-ից մինչև 52.7 միավոր (տարեկան աճը` 1.3%):
 
Հիշեցնենք, որ հարցումները Կենտրոնական բանկի կողմից անց են կավում  2005 թվականից և կոչված են գնահատելու ներկայիս տնտեսական իրավիճակը և սպասումները: Ինդեքսների հաշվարկման մեթոդաբանությունը հիմնված է Conference Board (ԱՄՆ) և երմանական IFO ինստիտուտի կողմից մշակված սկզբունքների վրա: