Երկուշաբթի, 19 Սեպտեմբերի 2011 19:27
HSBC Բանկ Հայաստանը հայտարարել է արտոնյալ դրույքաչափերով ծառայությունների միասնական փաթեթի գործարկման մասին
ԱրմԻնֆո. HSBC Բանկ Հայաստանը, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին տրամադրվող բանկային ծառայությունների շրջանակներում առաջարկում է ծառայությունների միասնական հատուկ փաթեթ արտոնյալ դրույքաչափերով: Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրել է HSBC Բանկ Հայաստանի մանրածախ բանկային ծառայությունների դեպարտամենտի ղեկավար Արման Բարսեղյանը:
Նրա խոսքերով, ծառայությունը կազմակերպություններին հնարավորություն է տալիս տնտեսել և պարզեցնել բանկային գործարքների իրականացումը: Միասնական փաթեթում, ինչպես նա նշել է, ընդգրկված են, օրինակ, դրամական փոխանցումները, կանխիկացման գործարքները և ավանդային հաշիվների սպասարկումը:
Ավելին, ինչպես նշել է HSBC Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Աստրիդ Քլիֆորդը, որ առաջիկայում տոկոսադրույքների փոփոխություն չի սպասվում: ՙՉնայած այն հանգամանքին, որ իրավաբանական անձանց սպասրկման գծով տոկոսադրույքների մի փոքր նվազում նկատվում է, սակայն, էական փոփոխություններ մենք չենք ակնկալում՚, - նշել է նա: Խոսելով առևտրի ֆինանսավորման մասին, Ա Քլիֆորդը նշել է, որ այդ ուղղությունը միշտ էլ եղել է HSBC առաջնային ուղղությունը, որտեղ բանկը զբաղեցնում է շուկայի 40%-ը: ՙՄենք շարունակում ենք զարգացնել այս ոլորտը, այդ թվում նաև մեր հաճախորդների համար իրազեկության բարձրացմանն սեմինարների միջոցով: Բացի այդ, մար հաճախորդներին ուղարկում ենք տարբեր միջազգային կոնֆերանսների, մասնավորապես, այս տարի հաճախորդներից մեկը մասնակցեց Չինաստանում տեղի ունեցած կոնֆերանսին, հոկտեմբերին ևս 3 հաճախորդ կուղարկվեն Համբուրգ, իսկ հետագայում էլ 3 հոգի կուղարկվեն Բարսելոնայի կոնֆերանսին՚, - ասել է նա: