Չորեքշաբթի, 14 Սեպտեմբերի 2011 16:26
ՙVisa Student՚ քարտի քարտապանները կարող են միմյանց հետ շփվել Beeline-ի ցանցում, մեկ րոպեի համար 1 դրամ զեղչային սակագներով
ԱրմԻնֆո. ACBA-Credit Agricole Բանկը հայտարարել է ՙVisa Student՚ Քարտով նոր ծառայությունների տրամադրման մասին: Շնորհիվ Բանկի և ՙԱրմենՏել՚ ՓԲԸ-ի /Beeline ապրանքանիշ/ միջև կնքված համագործակցության պայմանագրի Բանկի նոր ՙVisa Student՚ Քարտի Քարտապանները հնարավորություն կունենան անվճար դառնալ ՙԱրմենՏել՚ ՓԲԸ բաժանորդներ և խոսել միմյանց հետ 1դր/րոպե սակագնով: Ինչպես այսօր Երևանում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Բանկի գլխավոր տնօրեն Ստեփան իշյանը, սա Հայաստանում բանկի և հեռահաղորդակցման օպերատորի միջև նմանատիպ համագործակցության առաջին նախադեպն է:
Նա նշել է, որ նոր Քարտը առավել անվտանգ է շնորհիվ չիպային տեխնոլոգիաների և հաճախորդներին հնարավորություն է տալու ստանալ զեղչեր բազմաթիվ առևտրի և սպասարկման կետերում, մասնակցել պարբերաբար անցկացվող ուսման վարձերի խաղարկություններին և արտոնյալ պայմաններով օգտվել Բանկի ուսման վարկերից: Մասնավորապս, ուսանողները կարղ են բանկում ստանալ վարկեր ավելի ցածր տոկոսադրույքով ¥20%, 22%-ի փոխարեն¤: Կարող են նաև մասնակցել բանկի կողմից անցկացվող ամենամսյա խաղարկությանը: Ս.իշյանը խոստացել է, որ նմանատիպ նախագծեր բանկի կողմից կիրակակացվեն նաև հետագայում:
Իր հերթին, ԱրմենՏելի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն, ընդգծելով ծրագրի առանձնահատկությունները, նկատել է, որ առաջին անգամ ֆինանսական և հեռահաղորդակցային ընկերություններն առաջարկում են համատեղ լուծումներ, և դա հատկապս կարևոր է, քանի որ այդ լուծումն ուղղված է ուսանողներին, բջջային կապի ամենաակտիվ օգտագործողներին: Նա հավելել է, որ ելնելով բանկի հետ համատեղ ծրագրի արդյունքներից, այն կառաջարկվի և կկիրառվի նաև ԱՊՀ մյուս երկրներում:
Ըստ ACBA-Credit Agricole Բանկի տվյալների, բանկի քարտապանների ընդհանուր թվաքանակը ներկայումս կազմում է 100 հազար: Ընդ որում, Visa քարտերի քարտապանների թվաքանակը կազմում է բանկի քարտապանների ընդհանուր թվի 30%-ը: Պլաստիկ քարտերի տարեկան աճը, բանկի տվյալներով, կազմում է 10-15%:
Նշենք, որ ACBA-Credit Agricole Բանկ՚ ՓԲԸ-ն ստեղծվել է 1996թվականին: 2006թ. բանկի բաժնետեր է դարձել Եվրոպայում խոշորագույն ֆրանսիական Credit Agricole բանկային խումբը: ACBA-Credit Agricole Բանկն առաջինն է ՀՀ բանկային համակարգում հիմնական ֆինանսական այնպիսի ցուցանիշներով, ինչպիսիք են ընդհանուր և կանոնադրական կապիտալը, ակտիվները, շահույթը, վարկային պորտֆելը, ընդհանուր պարտավորությունները, հաճախորդներին տրված վարկերը և այլ փոխատվությունները, POS տերմինալների, բանկոմատների և թողարկված քարտերի քանակությունը: