Չորեքշաբթի, 14 Սեպտեմբերի 2011 18:05
ACBA-Credit Agricole Բանկի ակտիվները Հայաստանի բանկային համակարգի համար եղել են ռեկորդային, անցնելով 200 մլրդ.դրամից
ԱրմԻնֆո. ԱԿԲԱ - Կրեդիտ Ագրիկոլ Բանկի ակտիվները ռեկորդային են եղել Հայաստանի բանկային համակարգի համար, հատելով 200 մլրդ դրամի սահմանագիծը: Այս մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Բանկի գլխավոր տնօրեն Ստեփան իշյանը` նշելով, որ 2011 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով, այդ ցուցանիշը արդեն հասել է 192,7 մլրդ դրամի, իսկ առաջատար դիրք է ՀՀ բանկային շուկայում: Բանկի զուտ շահույթն առաջին կիսամյակում գերազանցել է 3 միլիարդ դրամը (տարեկան աճելով 58,4%), մի փոքր զիջելով շահույթի նախորդ տարվա մակարդակին, ասել է Ս.իշյանը: Շահույթի գծով նույնպես բանկն առաջատար դիրք է զբաղցնում բանկային համակարգում:
լխավոր տնօրենը նշել է, որ բանկը կարողացել է պահպանել իր առաջատարի դիրքը նաև վարկային պորտֆելի գծով, որը առաջին կիսամյակում աճել է 30%: Վարկային պորտֆելի գրեթե մեկ երրորդն ընկնում է գյուղատնտեսական ոլորտին, որի կրեդիտորների շարքում Բանկը հանդիսանում է անվիճելի առաջատար: Առաջին կիսամյակում բանկի գյուղվարկերի ծավալն աճել է ավելի քան 30.4%, որի բացարձակ արժեքը գերազանցում է միագումար գյուղվարկերի 53%-ը: Ս.իշյանի գնահատմամբ, 2011 թվականի արդյունքները կլինեն ավելի լավը, քան նախորդ տարի:
Անդրադառնալով վարկային տոկոսադրույքներին, բանկիրը մատնանշել է դրանց երկարտև անկումը, այդ թվում նաև շուկայի մասնակիցների միջև աճող մրցակցության շնորհիվ: Այսպես, ըստ նրա գնահատակաների, 2011 թվականին տոկոսադրույքները միջին հաշվով իջել են 2.2 տոկոսային կետով:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության մողմից պատրաստված` Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, շահույթի տարեկան աճը ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկին թույլ են տվել ընդհանուր կապիտալը բարձրացնել 13.8%, սակայն միայն առաջին կիսամյակում` 7%, որտեղ ավելի քան 4 տոկոսոսանոց աճն ապահովվել է երկրորդ եռամսյակում: Ընդ որում, այս ցուցանիշի եռամսյակային աճը մեծ չափով պայմանավորված է կուտակված շահույթի հաշվին իրականացված կապիտալիզացիոյով: Արդյունքում, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը 42.1 մլրդ.դրամ ընդհանուր կապիտալով և 30 մլրդ.դրամ կանոնադրական կապիտալով դարձավ առաջատարը: Բանկի ակտիվները, առաջին կիսամյակում աճել են 14.6%, կազմելով բանկային համակարգի ակտիվների մոտ 11%-ը: Ակտիվների կազմում մոտ 70%-ը կազմում է վարկային պորտֆելը: