Երեքշաբթի, 20 Սեպտեմբերի 2011 15:22
Ներմուծման ծավալների զգալի աճը 42.3%-ով մեծացրել է Հայաստանի արտաքին առևտրի օգոստոսյան շրջանառության բացասական սալդոն, մինչև 278 մլն.դոլար 
ԱրմԻնֆո.  Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունը 2011 թվականի օգոստոսին, հուլիսի համեմատ աճել է 25.8%, իսկ տարվա կտրվածքով` 25.1%, կազմելով 188.3 մլրդ.դրամ կամ 513.1 մլն.դոլար: Ընդ որում, Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունը բացասական սալդոն 2011 թվականի օգոստոսին աճել է 42.3%, մինչև 278 մլն.դոլար, հունվար-օգոստոս ամիսներին աճելով մոտ 50%, իսկ միայն ամռանը` 13.3%:
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության կողմից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների, Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության կազմում արտահանման ծավալները օգոստոսին կազմել են 43.1 մլրդ.դրամ կամ 117.3 մլն.դոլար, հուլիսի համեմատ աճելով 10.4%, իսկ տարեկան կտրվածքով` 30.6%: Ներմուծումների ծավալները օգոստոսին կազմել են 145.2 մլրդ.դրամ կամ 395.8 մլն.դոլար,հուլիսի համեմատ աճելով 31.2%, իսկ տարեկան կտրվածքով` 23.5%: Ներմուծման ծավալներում անկում է գրանցվել հունվարին` 37.2%, ապրիլին` 0.1%, հունիսին` 9.5% և հուլիսին` 7.3%: Արտահանման ծավալներում անկում է գրանցվել միայն հուվարին` 38.1% և հուլիսին` 8.1%: 
2011 թվականի օգոստոսին ՀՀ դրամի միջին փոխարժեքը կազմել է 367.07 դրամ/դոլար: