Հինգշաբթի, 15 Սեպտեմբերի 2011 15:14
ՙԱՄԱՌ՚ նոր ժամկետային ավանդի շրջանակներում Կոնվերս Բանկը 2011 թվականի հունիս-օգոստոս ամիսներին ներգրավել է 1.260 մլրդ.դրամ
ԱրմԻնֆո. ՙԱՄԱՌ՚ նոր ժամկետային ավանդի շրջանակներում Կոնվերս Բանկը 2011 թվականի հունիս-օգոստոս ամիսներին ներգրավել է 1.260 մլրդ.դրամ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ակցիան գործում էր հունիսից մինչև ներառյալ օգոստոս ամիսը, և այդ ժամանակահատվածում բանկին վստահել են ավելի քան 660 ավանդատու:
Աղբյուրի համաձայն, ՙԱՄԱՌ՚ ժամկետային ավանդներն ընդունվում էին ՀՀ դրամով, նվազագույն գումարը` 200 հազար ՀՀ դրամ, ժամկետը` 12 ամիս, տոկոսադրույքը` 12 տոկոս տարեկան:
ՙԿոնվերս բանկում՚ ներկայումս գործում են հիփոթեքային վարկերին ուղղված ՙԵՐՋԱՆԻԿ ԾՆՈՂՆԵՐ՚, նոր տեսակի ՙԵրջանիկ վարորդ՚ և ՙՇԱՆՍ՚ ժամկետային ավանդի ակցիաները:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից պատրաստված`Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, ժամկետային ավանդների պորտֆելով ՙԿոնվերս Բանկ՚-ը 2011 թվականի հուլիսի 1-ի դրությամբ, 24.8 մլրդ.դրամ ծավալով գտնվում է Հայաստանի բանկերի առաջատարների տասնյակում: Բանկի ժամկետային ավանդների ծավալը տարվա կտրվածքով աճել է 18.3%: