Հինգշաբթի, 15 Սեպտեմբերի 2011 16:33
Յունիբանկը նախատեսում է սեփական էմբոսերի միջոցով նոյեմբերին իրականացնել քարտերի թողարկում
ԱրմԻնֆո. Հոկտեմբերի վերջին-նոյեմբերի սկզբին, սեփական պրոցեսինգային կենտրոնի շրջանակներում Յունիբանկը նախատեսում է սկսել Visa քարտերի թողարկումը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել է Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, Յունիբանկի քարտային բիզնեսի գծով տնօրեն Մեսրոպ Հակոբյանը, տեխնիկական բոլոր ընթացակարգերն արդեն ավարտված են, մնում է միայն հոկտեմբերի սկզբին ստանալ Visa-ի հավաստագիրը:
Սեփական պրոցեսինգային կենտրոնին անցնելը բանկին թույլ կտա էապես բարձրացնել քարտերի թողարկման ծավալը, բարձրացնել անվտանգությունը և քարտերի սպասարկման որակը: Զգալիորեն կընդլայնվի նաև բանկի քարտային պրոդուկտների շրջանը, ներառելով արտադրողների ու առևտրի ցանցրի հետ համատեղ նախագծեր:
Հիշեցնենք, որ սեփական պրոցեսինգային կենտրոնի ստեղծմանը Յունիբանկն ուղղել է մոտ 1 մլն.դոլար: Smart Vista լուծումով լիարժեք պրոցսինգային կենտրոնը բանկը ձեռք է բերել ռուսական ՙԲՊՑ Բանկովսկիե Տեխնոլոգիի՚ ընկերությունից: SmartVista համակարգն ապահովում է բանկի քարտային բիզնեսի արդյունավետ կառավարման բոլոր ասպեկտները, այդ թվում` թողարկումը և մագնիսական և չիպային քարտերի թողարկումն ու էկվայրինգը, էլեկտրոնային և մոբիլային կոմերցիայի աջակցությունը, ինչպես նաև համապարփակ լոյալության ծրագրի իրականացումը, որի մեկնարկը Յունիբանկը նախատեսում է ընթացիկ տարվա հոկտեմբերին:
Մ.Հակոբյանն ընդգծել է, որ ունենալով սեփական պրոցեսինգային կենտրոն, Յունիբանկը դուրս չի գա Armenian Card ազգային վճարային համակարգից, մնալով դրա լիիրավ անդամը է և թողարկելով մագնիսական բազայով ArCa քարտեր: Ընդ որում, ընթացիկ տարին բանկը նախատեսում է եզրափակել թողարկված քարտերի 110 հազ.ցուցանիշով, այն ժամանակ, երբ դրանց թիվն այսօր կազմում է շուրջ 73 հազար քարտ, որտեղ առյուծի բաժինը կազմում են Visa քարտերը (մոտ 55 հազար). Նա նկատել է, որ պլաստիկ քարտերի միջոցով բանկը ծառայությունների լայն շրջանակ է տրամադրում է, այդ թվում նաև օվերդրաֆտներների գծով, որոնց պորտֆելմ այսօր գերազանցում է 11 մլրդ դրամը:
Նշենք, որ թողարկված քարտերի քանակով Յունիբանկը գտնվում է Հայաստանի առևտրային բանկերի լավագույն հնգյակում: Ընդ որում, քարտերի մեծ մասը`մոտ 80%-ը, բաժին է ընկնում Visa քարտերին: Բանկի քարտերի ընդհանուր թվի 33%-ը թողարկվել է աշխատավարձի ծրագրերի շրջանակներում: Յունիբանկի սեփական ցանցը ներառում է 79 բանկոմատ և 640 POS-թերմինալ: