Երկուշաբթի, 26 Սեպտեմբերի 2011 15:07
Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2011 թվականի 2-րդ եռամսյակում կրճատվել են 2.3 տոկոսով
ԱրմԻնֆո. Հայաստանի համախառն արտաքին պահուստները 2011 թվականի երկրորդ եռամսյակում ¥ինչպես և 1-ին եռամսյակում¤կրճատվել են 2.3%, կազմելով 1787.035 մլն.դոլար: Այս մասին է ԱրմԻնֆո գործակալույանը տղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Համախառն արտաքին պահուստների կազմում միջազգային պահուստները 2-րդ եռամսյակում կրճատվել են 1823.442 մլն.դոլարով, մինչև 1782.034 մլն.դոլար: Արժույթի միջազգային հիմնադրամում փոխառության հատուկ իրավունքների (SDR) չափերը նույն ժամանակահատվածում կրճատվել են մոտ 2 անգամ, 31.5 մլն.դոլարից ¥19.874 մլն.SDR¤ մինչև 16.4 մլն.դոլար ¥10.257 մլն.SDR¤:
Հաշվետու ժամանակահատվածում արտաքին ակտիվները պակասել են 3.3%, կազմելով 1065.464 մլն.դոլար:
Նշենք, որ բանկային ոսկու բաժինը համախառն միջազգային պահուստներում զրոյացվել է դեռևս 2003 թվականի դեկտեմբերին: