Երկուշաբթի, 26 Սեպտեմբերի 2011 16:48
ՀՀ Կենտրոնական բանկի կուտակված վնասը 2011 թվականի 2-րդ եռամսյակում կրճատվել է 0.4%, կազմելով 310.7 մլն.դոլար
ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական բանկի կուտակված վնասը 2011 թվականի առաջին կիսամյակում կրճատվել է 7.1%, մասնավորապես, առաջին եռամսյակում` 6.7%, իսկ երկրորդ եռամսյակում` 0.4%, 2011 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմելով 310.7 մլն.դոլար:
Ըստ ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների, Կենտրոնական բանկի ընդհանուր կապիտալը, որը պահպանվում էր բացասական մակարդակի վրա, առաջին կիսամյակում կրճատվել է 40.8%, մասնավորապես, առաջին եռամսյակում` 37.2%, իսկ երկրորդ եռամսյակում` 5.8%, մինչև 12.9 մլրդ.դրամ կամ 34.9 մլն.դոլար: Ընդհանուր կապիտալի եռամսյակային անկումը պայմանավորված է կուտակված վնասների բացասական մակարդակի կրճատումով, վաճառքի համար ընդունելի ակտիվների բացասական մակարդակի 6.3% կամ մինչև 1.4 մլրդ.դրամ անկումով և գլխավոր պահուստի անփոփոխ` 17.4 մլրդ.դրամ, մնալու հետևանքով: Բանկի էմիսիոն կապիտալը և լրացուցիչ կաննադրական կապիտալը փոփոխության չեն ենթարկվել, համապատասխանաբար կազմելով 100 մլն.դրամ և 85.7 մլրդ.դրամ:
Աղբյուրի համաձայն, ԿԲ ընդհանուր ակտիվները 2011 թվականի առաջին եռամսյակում աճել են 0.6%, կազմելով 2.5 մլրդ.դոլար կամ 935.1 մլրդ.դրամ, որտեղ 76.1% կամ 711.8 մլրդ.դրամ կամ 1.9 մլրդ.դոլարը կազմել է արտարժութային ակտիվների բաժինը, իսկ 223.3 մլրդ.դրամ կամ 605.3 մլրդ. դրամ` դրամային ակտիվների բաժինը: Հաշվետու եռամսյակում արտարժութային ակտիվները կրճատվել են 2.3%, իսկ դրամային ակտիվները` 11.3%: Կնտրոնական բանկի ընդհանուր պարտավորույթունները երկրորդ եռամսյակում աճել են 0.5%, կազմելով 2.6 մլրդ.դրամ կամ 948 մլրդ.դրամ, որտեղ արտարժույթով պարտավորությունները կազմել են 21.7% կամ 205.5 մլրդ. դրամ կամ 557.1 մլն.դոլար, իսկ ՀՀ դրամով պարտավորությունները` 78.3% կամ 742.5 մլրդ.դրամ կամ 2 մլրդ.դոլար: Ընդ որում դրամային պարտավորությունները հաշվետու ժամանակահատվածում աճել են 1.4%, իսկ արտարժութային պարտավորությունները կրճատվել են 2.5%:
Ակտիվների կառուցվածքի եռամսյակային անկումը պայմանավորված է եղել կանխիկ դրամական միջոցների, բանկերի և ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերի, մինչև մարման ժամկետները պահպանվող արժեթղթերի, ինչպես նաև ԱՄՀ-ում տեղաբաշխված միջոցների կրճատումով: Միևնույն ժամանակ, դրամային ակտիվների եռամսյակային աճը պայմանավորված է եղել վարկերի և հակադարձ ռեպո պայմանագրերի վաճառքի համար նախատեսված արժեթղթերի պորտֆելի և մինչև մարման ժամկտը պահվող արժեթղթերի ավելացումով:
ՀՀ ԿԲ տվյալներով, 2010 թվականի արդյունքներով կուտակված վնասը կազմել է 123.3 մլրդ.դրամ, ընդհանուր կապիտալը` 21.8 մլրդ.դրամ ¥բացասական¤: 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ ԿԲ ակտիվները կազմել են 924.6 մլրդ.դրամ, որտեղ արտարժույթով ակտիվները` 730.5 մլրդ.դրամ, իսկ դրամային ակտիվները` 194.1 մլրդ. դրամ: ԿԲ ընդհանուր պարտավորություններն այդ օրվա դրությամբ կազմել են 946.4 մլրդ. դրամ, որտեղ 213.7 մլրդ. դրամ կազմել են արտարժութային ակտիվները և 732.7 մլրդ. դրամ` դրամային ակտիվները: