Երկուշաբթի, 26 Սեպտեմբերի 2011 18:03
Սեպտեմբերին թանկարժեք մետաղները էժանացել են մոտ 5%-ով
ԱրմԻնֆո. Ընթացիկ շաբաթ Հայաստանում 4.6% էժանացել են ոսկին և արծաթը, իսկ պլատինը և պալադիումը` 4%, գրանցելով թանկարժեք մետաղների գների 4.3% միջին անկում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՀՀ ֆինանսների նախարարության ՙԹանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան՚ գործակալությունից, 2011 թվականի սեպտեմբերի 26-հոկտեմբերի 2-ը ժամանակահատվածի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորների համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` ոսկու մեկ գրամի գինը սահմանվել է 21231.79 դրամ, նախորդ շաբաթվա համեմատ իջնելով 2.9%, արծաթի գինը` 457.15 դրամ իջնելով 6.4%, պլատինի մեկ գրամի գինը սահմանվել է 21022.97 դրամ, ինչը 3.7% ցածր է նախորդ շաբաթվա ցուցանիշից, պալադիումի գինը` 8359.97 դրամ` իջնելով 4.3%:
Տարեսկզբից ոսկու մեկ գրամի բացթողնման գինը Հայաստանում աճել է 32.4%, արծաթի գինը` 34.9%, պլատինի գինը` 5.4%, իսկ պալադիումի գինը` իջել է 4.3%: Ընդհանուր առմամբ, տարեսկզբից Հայաստանում թանկարժեք մետաղների գներն աճել են 17.1%: Ընդ որում, առաջին կիսամյակում թանկարժեք մետաղները թանկացել են 9.7%, երկրորդ եռամսյակում` 2.5%, երրորդ եռամսյակում` 3.9%: