Երկուշաբթի, 26 Սեպտեմբերի 2011 20:09
Հայաստանի բանկերի և ներդրումային ընկերությունների կողմից մինչև 2011 թվականի հուլիսի 1-ը կնքվել է արժեթղթերով 510 մլն.դոլարի գործարք
ԱրմԻնֆո. Բանկերի եւ ներդրումային ընկերությունների կողմից Հայաստանում մինչև հուլիսի 1-ը կնքվել է 188.1 մլրդ դրամի կամ 510 մլն.դոլարի արժեթղթերով գործարք: ՀՀ Կենտրոնական բանկից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալներով, ընթացիկ տարվա առաջին կիսամյակում այս
ցուցանիշն աճել է 36.4%, մասնավորապես, առաջին եռամսյակում կրճատվել է
14.6%, երկրորդ եռամսյակում աճել է 59,8%, իսկ տարեկան կտրվածքով
անկումը կազմել է 49,6%:
Աղբյուրի համաձայն, գործարքների ընդհանուր ծավալում ամենամեծ բաժինը կազմել են ռեպո/հակադարձ գործարքները` 82% կամ 154,2 մլրդ դրամ (418 մլն.դոլար), որի 90% - ը կատարվել է բանկերի կողմից: Տարեկան կտրվածքով այդ գործարքների ծավալը նվազել է 51,8%, իսկ առաջին կիսամյակում ավելացել է 76,2%, մասնավորապես, առաջին եռամսյակում տեղի ունեցած 2.1% անկումից հետո, երկրորդ եռամսյակում աճել է գրեթե 80%: ործարքների միայն ռեպո/հակադարձ ռեպո գործարքների 0.6%-ը եղել են բորսայական, բացարձակ 49.6% տարեկան անկումով, իսկ երկրորդ եռամսյակի աճը կազմել է 0,8%:
Իրենց մասնաբաժիններով երկրորդ տեղում են պետական պարտատոմսերը` 16.4%, որոնցով բանկերը և ներդրումային ընկերությունները հուլիսի 1-ի դրությամբ կատարել են 30.9 մլրդ դրամի (83.7 մլն.դոլար) գործարքներ: Երկրորդ եռամսյակում այդ գործարքների ծավալն աճել է 2,3%, իսկ տարեկան կտրվածքով կրճատվել է 38.4%: Միայն պետպարտտմսերով գործարքների 0.2%-ն է, որ եղել են բորսայական, 96.7% տարեկան անկումով, երկրորդ եռամսյակում նվազելով 95,8%, առաջին եռամսյակի 50% աճի համեմատ: Պետական պարտատոմսերով գործարքների ավելի քան 92%-ը կատարվել է բանկերի կողմից: Երրորդ տեղում են բաժնային արժեթղթերը` 1.5%, որոնցով գործարքների ծավալները բանկերը և ներդրումային ընկերությունները հուլիսի 1-ին ապահովել են 2.9 մլրդ դրամ (7.8 մլն.դոլար) մակարդակ: Երկրորդ եռամսյակում այդ գործարքների ծավալն աճել է 70,6%, իսկ տարեկան կտրվածքով` 38,1%: Ընդ որում, բաժնային արժեթղթերով գործարքների 6.8%-ը եղել են բորսայական, ապահովելով իննապատիկ աճ, իսկ երկրորդ եռամսյակում` 21,8% աճ, առաջին եռամսյակում գրանցված ավելի քան 8 անգամ աճի համեմատ: Բաժնային արժեթղթերով գործարքների ավելի քան 93%-ը կատարել են բանկերը, իսկ բորսայական գործարքներում` ներդրումային ընկերությունները` մոտ 77%:
Կորպորատիվ պարտատոմսերով գործարքների բաժինը հուլիսի 1- ի դրությամբ կազմել է 0.1% կամ 162.3 մլն.դրամ, որի 60%-ը (ամբողջությամբ բորսայական) կատարվել է ներդրումային ընկերությունների կողմից: Երկրորդ եռամսյակում կորպորատիվ պարտատոմսերով գործարքների ծավալն աճել է 11.7%, բանկերի հաշվին, քանի որ ներդրումային ընկերություններն այդ գործարքները կրճատել են 49%:
Նշենք, որ 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ բանկերն ու ներդրումային ընկերություններ արժեթղթերով իրականացրել են 137.9 մլրդ.դրամի գործարքներ, որի 63.5%-ը` ռեպո/հակադարձ ռեպո, 35.8%-ը` պետական պարտատոմսերով, 0.4%-ը` բաժնային արժեթղթերով, 0.3%-ը`կորպորատիվ պարտատոմսերով: Պետպարտատոմսերով բորսայական գործարքներում գերակշռել են բանկերը, բաժնային արժեթղթերով և կորպորատիվ պարտատոմսերով` ներդրումային ընկերությունները, իսկ ռեպո/հակադարձ ռեպո գործարքներով` բանկերը և ներդրումային ընկերությունները հավասարաչափ: