Երկուշաբթի, 26 Սեպտեմբերի 2011 21:16
2011 թվականի 8 ամիսների արդյունքներով, ԱՊՊԱ վնասաբերությունը կազմել է 48%
ԱրմԻնֆո. 2011 թվականի 8 ամիսների արդյունքներով, ԱՊՊԱ վնասաբերությունը կազմել է 48%: Այսօր ՀՀ Ազգային Ժողովում տեղի ունեցած լսումների ընթացքում նման տվյալներ է ներկայացրել ՙՀայաստանի ավտոապահովագրողների բյուրո՚ ինքնակառվարվող կազմակերպության գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը: Մնացած 52%-ը կազմել են վարչական ծախսերը և ստացված շահույթը, նշել է նա:
Ըստ Վ.Ավետիսյանի տվյալներով, Հայաստանի ապահովագրական ընկերությունները 2011 թվականի 8 ամիսներին ստացել են ապահովագրական պատահարների վերաբերյալ ավելի քան 15 հազ.հայտ: Մինչև տարեվերջ, ըստ Բյուրոյի, այս ցուցանիշը կհասնի 22.520 հազարի, ինչը 9% բարձր է ԱՊՊԱ ներդնելիս Բյուրոյի կողմից արված կանխատեսումներից: 2011 թվականի տվյալներով, վթարների ընթհանուր քանակը կկազմի մոտ 20 հազար, ինչն ավելի քան 10 անգամ գերազանցում է ԱՃՊ վերաբերյալ պաշտոնական վիճակագրությունը և համընկնում է ապահովագրողների կանխատեսումներին:
Բյուրոյի գործադիր տնօրենը կանխատեսումներ չի արել ԱՊՊԱ վնասաբերության առումով, նկատելով միայն, որ դրա համար հարկավոր կլինի առնվազն մեկ տարվա վիճակագրութուն:
Ըստ Բյուրոյի, Հայաստանի ապահովագրական ընկերությունները 2011 թվականի 8 ամիսներին ԱՊՊԱ գծով հավաքագրել են 13.168 մլրդ.դրամ ապահովագրական պրեմիա: Բավարարված հայտերի ծավալը կազմել է 2.8 մլրդ.դրամ, իսկ հայտարարված, բայց կչարգավորված պատահարների ծավալը կազմել է 1.014 մլրդ.րամ: Չվաստակած ապահովագրական պահուստների ընդհանուր ծավալը կազմլ է 4.4 մլրդ.դրամ: