Երեքշաբթի, 27 Սեպտեմբերի 2011 02:11
Ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորներն ԱՊՊԱ-ն համարում են ապահովագրողների համար գերշահութաբեր բիզնես և պահանջում վերանայել սակագները
ԱրմԻնֆո: Ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորներն ԱՊՊԱ-ն համարում են ապահովագրողների համար գերշահութաբեր բիզնես և պահանջում վերանայել պարտադիր ապահովագրության սակագները: Ինչպես ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած լսումների ընթացքում հաղորդել է  ՀՅԴ-ից Ազգային ժողովի պատգամավոր Արծվիկ Մինասյանը, պարտադիր ապահովագրության համակարգը երկրում ներդրման ողջ ընթացքում հանգեցրել է ավելի շատ բացասական սոցիալ-տնտեսական հետևանքների, քան դրական:
Պատգամավորի տարակուսանքն է հարուցում պարտադիր ապահովագրության սակագնային քաղաքականությունը: Նվազագույն գնային նշագծի սահմանումը, գտնում է նա, բովանդակազրկում է մրցակցության սկզբունքը, ինչին իրենց հերթին համաձայն չեն ապահովագրողները: Նրանց գնահատմամբ, ապրանքի վնասաբերությունը շարունակաբար կաճի, և դրա վառ օրինակը Ռուսաստանն է, որտեղ ԱՊՊԱ-ի ներդրման երրորդ, չորրորդ տարում ապրանքի բարձր վնասաբերությունը հանգեցրեց շուկայից ավելի քան մեկ տասնյակ ապահովագրողների դուրս մղմանը: Բացի այդ, ՙՌոսգոսստրախ-Արմենիաե ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանի խոսքով, գնային մրցակցությունը կարող է հանգեցնել ապահովագրական շուկայում տարատեսակ խարդախ սխեմաների առաջացման: Ապահովագրողները համակարծիք են, որ ազատ գնագոյացում հնարավոր է միայն լավ գործող ապահովագրական ենթակառուցվածքի առկայության դեպքում 2-3 տարի անց: 
Պարտադիր ապահովագրության բացասական հետևանքների թվում հայ պատգամավորները նշում են նաև ավտոմոբիլային խցանուները ճանապարհներին, որոնք ԱՊՊԱ-ի ներդրումից հետո խիստ հաճախակի են դարձել: Այդ խնդիրը, հավաստիացրել է Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը, քննարկվում է ՀՀ Ճանապարհային ոստիկանության հետ և իր լուծումը կգտնի մինչև ընթացիկ տարվա վերջը: 
Լսումների ընթացքում ՀՅԴ և ՙԺառանգություն՚ կուսակցությունների պատգամավորները շոշափել են նաև ապահովագրի  արժեքի մեջ նեռաված գործակալների միջնորդավճարի թեման: Նրանց խոսքով, ոչ բոլոր վարորդներն են օգտվել ապահովագրական խորհրդատուների ծառայություններից, այդուհանդերձ, փաստացի վճարել են նաև այդ ծառայությունների դիմաց: Պատգամավորներն ապահովագրողներին առաջարկել են ԱՊՊԱ-ի արժեքից հանել գործակալների միջնորդավճարի չափը: Դա, նրանց կարծիքով, թույլ կտա նվազեցնել ապահովագրողների գերշահույթները: 
երշահույթների թեմայով պատգամավորները և ապահովագրողները երկար վիճել են ոչ միայն լսումների ընթացում, այլև կեսժամյա ընդմիջման ժամանակ:Կողմերը փորձել են հասկանալ ՙշահույթի խելամիտ մակարդակ՚ հասկացությունը: Ընդդիմադիրների համար այդ մակարդակը չպետք է գերազանցի 5%-ը, իսկ ապահովագրողների համար այն կարող է տատանվել 10-13% սահմաններում: