Ուրբաթ, 30 Սեպտեմբերի 2011 16:18
Հայաստանում սեպտեմբերյան 0.8% ինֆլյացիայի լույսի ներքո ՀՀ դրամի ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի դեվալվացիան կազմել է 1.4 տոկոս
ԱրմԻնֆո. Հայաստանում սեպտեմբերյան 0.8% ինֆլյացիայի լույսի ներքո ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի փոխարժեքն աճել է 1.4%:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, 2011 թվականի հունվար-սեպտեմբեր սպառողական գներն աճել են 0.6%, իսկ ՀՀ դրամի դեվալվացիան` 3.3%: 2010 թվականի նույն ժամանակահատվածում սպառողական գների 4.7% աճը ուղեկցվել էր ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի փոխարժեքի 4.5% ռեվալվացիայով: 2011 թվականի սեպտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի հաշվարկային միջին փոխարժեքը կազմել է 372.29 դրամ/դոլար, ինչը 2.5% բարձր է 2010 թվականի սեպտեմբերի ցուցանիշից: