Շաբաթ, 1 Հոկտեմբերի 2011 15:17
Հայաստանի բանկերի կողմից անցյալ շաբաթվա ընթացքում տրամադրված դրամային վարկերը կրճատվել են 4%, իսկ դրամային վարկերն աճել են 5%
ԱրմԻնֆո. 2011 թվականի սեպտեմբերի 19-25-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 24 մլրդ դրամ ¥շաբաթվա անկումը կազմել է 4%¤, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 29.4 մլն.ԱՄՆ դոլար ¥շաբաթվա աճը` 5%¤: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, 2011 սեպտեմբերի 26-30-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 86.7 մլն. ԱՄՆ դոլար 370.67 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 96.3 մլն. ԱՄՆ դոլար 372.01 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 1.750 մլն.ԱՄՆ դոլարի առք և վաճառք ¥ շաբաթական մոտ 2 անգամ աճով¤ 370.22 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նույն ժամանակահատվածում ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում կատարվել է 9.075 մլն.ԱՄՆ դոլարի առք և վաճառք ¥շաբաթվա աճը` 6.9%¤ 370.22 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ընդ որում, ամենամեծ ծավալները գրանցվել է սեպտեմբերի 27-ին` 5.325 մլն.դոլար: Իսկ սեպտեմբերի 28-ին և 30-ին գրանցվել են զրոյական ծավալներ:
Նշենք, որ Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալները 2011 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 1.2 տրլն.դրամ կամ 3.2 մլրդ. դոլար, տարեսկզբից աճելով 17.8%, իսկ միայն երկրորդ եռամսյակում`9%, իսկ տարվա կտրվածքով` 40.6%: