Երկուշաբթի, 3 Հոկտեմբերի 2011 16:54
2011 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումների ծավալներն աճել են 20 տոկոսով
ԱրմԻնֆո. Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումների ծավալը 2011 թվականի օգոստոսին աճել են 2%, կազմելով 1.131 տրլն. դրամ կամ 3.078 մլրդ.դոլար, տարվա կտրվածքով աճելով 21.6%: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, վարկային ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 1.091 տրլն.դրամ կամ 2.97 մլրդ.դոլար, օգոստոսին գրանցելով 2.4% աճ:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից Արմինֆո գործակալությանը տրամադրված`ՀՀ ԿԲ նախնական տվյալներով, առևտրային բանկերի վարկային ընդհանուր պորտֆելում (առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի) ՀՀ դրամով վարկերի բաժինը կազմել է 40% կամ 435.7 մլրդ.դրամ, իսկ արտարժույթով վարկերի բաժինը` 60% կամ 655.6 մլրդ.դրամ: 2011 թվականի օգոստոսին դրամային վարկավորումը աճել է 0.5%, իսկ արտարժութային վարկերը կրճատվել են 3.8%:
Առևտրային բանկերի վարկերի կազմում, 2011 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ երկարաձգված վարկերի տեսակարար կշիռը կազմել է 3% կամ 33.9 մլրդ.դրամ, իսկ ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը` 0.6% կամ 6.3 մլրդ.դրամով: Երկարաձգված վարկերի ծավալը օգոստոսին աճել է 12.4%, իսկ ժամկետանց վարկերի ծավալը աճել է` 12.7%-ով:
Երկարաձգված վարկերի կազմում 53.4% կամ 18.1 մլրդ.դրամ կազմել է կարճաժամկետ վարկերի ծավալը: Իսկ ժամկետանց վարկերի պորտֆելում կարճաժամկետ վարկերի ծավալը կազմել է 99.3%:
Աղբյուրի համաձայն, 2011 թվականի օգոստոսին Հայաստանի առևտրային բանկերի դրամային վարկերի տոկոսադրույքներըբարձրացել են 0.15 տոկոսային կետով, իսկ տարվա կտրվածքով իջել են 1.85 տոկոսային կետով, սեպտեմբերի 1-ին կազմելով 17.39%: