Երկուշաբթի, 3 Հոկտեմբերի 2011 17:45
Հայաստանի բանկերում ավանդների ծավալները օգոստոսին աճել են 7.5%, մինչև 2.3 մլրդ.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալը օգոստոսին աճել է 2.3%, սեպտեմբերի 1-ի դրությամբ կազմելով 863.1 մլրդ. դրամ կամ 2.3 մլրդ. դոլար: Ներգրավված ավանդների կազմում ՀՀ դրամով ներգրավված ավանդների բաժինը կազմել է 29.7% կամ 256.5 մլրդ. դրամ (690 մլն. դոլար), իսկ արտարժույթով ներգրավված ավանդների բաժինը կազմել է 70.3% կամ 1.6 մլրդ. դոլար (606.6 մլրդ. դրամ): ՀՀ դրամով ավանդների տեսակարար կշիռը ավանդների ընդհանուր կազմում օգոստոսին կրճատվել է մոտ 2.4 տոկոսային կետով:
ՀՀ ԿԲ նախնական տվյալներով, որոնք Արմինֆո գործակալությանն է տրամադրվել
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից, ոչ ռեզիդենտներից ներգրավված ավանդների ծավալը կազմել է 21.4% կամ 184.8 մլրդ.դրամ (օգոստոսի անկումը կազմել է 43%): Դրանց կազմում դրամային ավանդները օգոստոսին աճել են 1.6%, մինչև 9.5 մլրդ. դրամ, իսկ արտարժույթով ներգրավված ավանդների ծավալը աճել է 46.3%, կազմելով 175.83 մլրդ. դրամ:
Ռեզիդենտներից ներգրավված ավանդների ծավալը կազմել է 78.6% կամ 678.2 մլրդ.դրամ, որտեղ 247 մլրդ.դրամը` ՀՀ դրամով ավանդներն են, իսկ 431.3 մլրդ.դրամը` արտարժույթով ներգրավված ավանդները: Ռեզիդենտներից ներգրավված ավանդների կազմում ցպահանջ ավանդները կազմել են 37.8% կամ 256.2 մլրդ.դրամ, իսկ ժամկետային ավանդները` 62.2% կամ 422 մլրդ.դրամ:
Բնակչության ավանդների մնացորդը 2011 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 425.92 մլրդ.դրամ, աճելով ամսվա կտրվածքով` 2.7%, իսկ տարվա կտրվածքով` 37.4%:
Աղբյուրի համաձայն, 2011 թվականի օգոստոսին ՀՀ դրամով ներգրավված ավանդների տարեկան տոկոսադրույքները բարձրացել են` 8.95%-ից մինչև 9.28%, իսկ տարվա կտրվածքով` 0.17 տոկոսային կետով: