Երկուշաբթի, 3 Հոկտեմբերի 2011 19:46
Թանկարժեք մետաղների գները շարունակում են ընկնել
ԱրմԻնֆո. Ընթացիկ շաբաթ Հայաստանում 15.8% էժանացել են արծաթը և պլատինը, իսկ ոսկին և պալադիումը`8.7%, գրանցելով թանկարժեք մետաղների գների 12.2% միջին անկում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՀՀ ֆինանսների նախարարության ՙԹանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան՚ գործակալությունից, 2011 թվականի հոկտեմբերի 3-9-ը ժամանակահատվածի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորների համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` ոսկու մեկ գրամի գինը սահմանվել է 19525.18 դրամ, նախորդ շաբաթվա համեմատ իջնելով 8%, արծաթի գինը` 366.84 դրամ, իջնելով 6.4%, պլատինի մեկ գրամի գինը սահմանվել է 18539.25 դրամ, 11.8% շաբաթական անկումով, պալադիումի գինը` 7586.10 դրամ` իջնելով 9.3%:
Տարեսկզբից ոսկու մեկ գրամի բացթողնման գինը Հայաստանում աճել է 21.7%, արծաթի գինը` 8.3%, պլատինի գինը` 7%, իսկ պալադիումի գինը` իջել է 13.2%: Ընդհանուր առմամբ, տարեսկզբից Հայաստանում թանկարժեք մետաղների գներն աճել են 2.5%: Ընդ որում, առաջին կիսամյակում թանկարժեք մետաղները թանկացել են 9.7%, երկրորդ եռամսյակում` 2.5%, երրորդ եռամսյակում` 3.9%: