Երեքշաբթի, 4 Հոկտեմբերի 2011 16:32
Հայաստանի ապահովագրական ընկերությունների ակտիվներն առաջին կիսամյակում աճել են 17.2%, հասնելով 79.9 մլն.դոլարի
ԱրմԻնֆո. Հայաստանի 8 ապահովագրական ընկերությունների միագումար ակտիվները տարեկան կտրվածքով աճել են 2 անգամ, 2011 թվականի առաջին կիսամյակում աճել են 17.2%, իսկ միայն 2-րդ կիսամյակում կրճատվել են 1.6%, կազմելով 29.5 մլրդ.դրամ կամ 79.9 մլն.դոլարի: Ակտիվների բաժինը ՀՆԱ կազմում հաշվետու ժամանակահատվածի ավարտին կազմել է 2.2%:
Ըստ ԱրմԻնֆո գործակալոթյան կողմից կազմված` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, ակտիվների գծով առաջատարների եռյակում են հետևյալ ապահովագրական ընկերությունները` ՙՌոսգոսստրախ - Արմենիա՚ (6,5 մլրդ.դրամ), ՙԻՆՈ Արմենիա (5.9 մլրդ.դրամ) և ՙՌԵՍՈ՚ (3.3 մլրդ.դրամ). Այս ցուցանիշով չորրորդ տեղում է ՙՆաիրի Ինշուրանս՚ ընկերությունը (3.2 մլրդ.դրամ), հինգերորդ տեղում` ՙարանտ - Լիմենս՚ ընկերությունը (2.9 մլրդ.դրամ):
Ակտիվների կազմում 88% կամ 25,9 մլրդ դրամ են կազմել ընթացիկ ակտիվները, որոնց ծավալը տարեկան կտրվածքով աճել է ավելի քան 2 անգամ (1-ին կիսամյակում աճը` 13.6%): Ընթացիկ ակտիվների չափերով առաջատարը ՙՌոսգոսստրախ - Արմենիա՚ ապահովագրական ընկերությունն է` 5.6 մլրդ դրամ (ընկերության ընդհանուր ակտիվների 86.4%-ը), իսկ ընթացիկ ակտիվների նվազագույն չափը գրանցվել է ՙՍիլ Ինշուրանս՚ ընկերոթյան մոտ` 1,7 մլրդ դրամով (ընդհանուր ակտիվների 80.2%-ը):
Ընթացիկ ֆինանսական ներդրումների բաժինը կազմել է 72,1% կամ 21.2 մլրդ.դրամ: Տարեսկզբից այս ցուցանիշն աճել է 28,2%, իսկ տարեկան կտրվածքով` ավելի քան 2 անգամ. Ընթացիկ ակտիվների ծավալներով առաջատարների եռյակում են` ՙԻՆՈ Արմենիա՚ ընկերություն` 4.6 մլրդ.դրամ (ընդհանուր ակտիվների 78.1%-ը), ՙՌոսգոսստրախ - Արմենիա՚ ընկերությունը` 4.4 մլրդ դրամ (ընդհանուր ակտիվների 67.1%-ը) և ՙԿասկադ Ինշուրանս՚-ը`2.4 մլրդ դրամ (ընդհանուր ակտիվների 77.6%-ը ): Ընթացիկ ֆինանսական ներդրումների նվազագույն չափը գրանցվել է ՙՍիլ Ինշուրանս՚ ընկերությունում` 1.4 մլրդ.դրամ (ընդհանուր ակտիվների 63.3% - ը): Երեք ապահովագրողների ֆինանսական ներդրումները տեղաբաշխված են ավանդների տեսքով, իսկ մնացած 5-ի մոտ բաշխված են արժեթղթերում և ավանդներում: Բոլոր ապահովագրողների մոտ էլ կարճաժամկետ կրեդիտորական պարտավորությունները հիմնականում կենտրոնացված են ապահովագրական պրեմիաների ակնկալվող գումարներում:
Հայաստանի 89 ապահովագրական ընկերությունների կարճաժամկետ դեբիտորական պարտավորությունները առաջին կիսամյակում կազմել են 3,3 մլրդ.դրամ: Տարեկան կտրվածքով այս ցուցանիշը ավելացել է ավելի քան 2 անգամ, 2011 թվականի առաջին կիսամյակում` 44,6% (II եռամսյակի անկումը` 37,8%): Կարճաժամկետ դեբիտորական պարտավորությունների առավելագույն չափը գրանցել է ՙԻՆՈ Արմենիա՚ ընկերութունը` 751,3 մլն.դրամ և ՙՌոսգոսստրախ - Արմենիան՚` 718,6 մլն.դրամ, իսկ նվազագույն չափը գրանցել է ՙՌԱՍԿՈ՚ ապահովագրական ընկերությումը` 62,7 մլն.դրամ:
2011-ի հուլիսի 1 – ի դրությամբ ընդհանուր ակտիվներում դրամական միջոցների և դրանց համարժեքների բաժինը կազմել է 3.7% (1.1 մլրդ.դրամ), տարեկան կտրվածքով աճելով 3.4% (կես տարվա անկումը` 69.7%, միայն II եռամսյակում աճը` 5.4%): Դրամական միջոցների ծավալով առաջատարն է ՙՌոսգոսստրախ - Արմենիան՚`536,3 մլն.դրամ, իսկ նվազագույն չափը գրանցել է ՙՌԱՍԿՈ՚ ընկերությունը` 25.4 մլն.դրամ: