Երեքշաբթի, 27 Սեպտեմբերի 2011 16:18

ՙԱնելիք՚ համակարգով Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումները մեկ տարում աճել են ավելի քան 5, իսկ երկու տարում` 13 անգամ


ԱրմԻնֆո. ՙԱնելիք՚ Դրամական Փոխադրումների Համակարգը 2011 թվականի 8 ամիսների ընթացքում գրանցել է ՌԴ ռուբլով դեպի Հայաստան և հակառակ ուղություններով փոխանցումների ծավալի ավելի քան 5 անգամ աճ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:

Աղբյուրի համաձայն, 2010 թվականի նույն ցուցանիշի համեմատ ՙԱնելիք՚ Դրամական Փոխադրումների Համակարգով 2011 թվականի 8 ամիսների ընթացքում կտրուկ աճել է դեպի Հայաստան ՌԴ ռուբլով փոխանցումների շրջանառությունը: 2011 թվականի 8 ամիսների ընթացքում դեպի Հայաստան ՌԴ ռուբլով փոխանցումների ծավալը կազմել է 356,105,956 RUR, որը գերազանցում է 2010 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված փոխանցումների ծավալը ավելի քան 5 անգամ ` 70,621,35 RUR և մոտ 13 անգամ գերազանցում է 2009 թվականի համապատասխան ցուցանիշը:

2011 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ ՙԱնելիք՚ Դրամական Փոխադրումների Համակարգով իրականացվել է 673 մլն. ԱՄՆ դոլարին համարժեք ծավալի փոխանցում, ինչը գրեթե 14%-ով գերազանցում է 2010 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Նշված ժամանակահատվածում ՙԱնելիք՚ Դրամական Փոխադրումների Համակարգով գրանցվել է 920.649 գործարք, ինչը գրեթե 37%-ով գերազանցում է 2010 թվականի նույն ժամանակահատվածում իրականացված գործարքների թիվը:

ՙԱնելիք՚ Դրամական Փոխադրումների Համակարգով Մոսկվայի ՙԱնելիք Ռու՚ ՍՊԸ դուստր բանկից Հայաստանի ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ-ի ցանկացած մասնաճյուղ և հակառակը դրամական փոխադրումներ կատարելիս գործում է ընդամենը 0.5-0,8% փոխադրման սակագին` ցանկացած գումարով և արժույթով դրամական փոխադրումներ կատարելիս, իսկ Ռուսաստանի ցանկացած վայրից ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ ցանկացած մասնաճյուղ և հակառակը ՌԴ ռուբլով փոխանցում կատարելիս գործում է 0,9 % միջնորդավճար ցանկացած գումարի դեպքում: