Չորեքշաբթի, 5 Հոկտեմբերի 2011 18:40
HSBC բանկը պարգևատրել է առևտրի ֆինանսավորման գծով իր լավագույն հաճախորդներին
ԱրմԻնֆո. Այսօր ՙHSBC Բանկ Հայաստան՚ ՓԲԸ գլխավոր գրասենյակում տեղի է ունեցել առևտրի ֆինանսավորման ծառայությունների երկրորդ` 2010 թվականի Լավագույն 5 Հաճախորդների մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունը: 
Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը հավաստագրեր և կորպորատիվ խորհրդանշական հուշանվերներ է հանձնել  հինգ հաճախորդների: Մրցանակները հանձնվել են հետևյալ անվանակարգերում` Լավագույն Հաճախորդ ` Միջազգային առևտրի մրցանակ; Լավագույն Հաճախորդ` Նորարարական առևտրի մրցանակ; Լավագույն Հաճախորդ` Նորեկ հաճախորդ առևտրի մրցանակ; Լավագույն Հաճախորդ ` լխավոր գործադիր տնօրենի մրցանակ ; Լավագույն Հաճախորդ` լխավոր մրցանակ 
Մասնավորապես, գլխավոր մրցանակին` ՙԼավագույն հաճախորդ՚, արժանացել է ԱՐԱՅ ընկերությունը, լավագույն հաճախորդ անվանակարգում`ՙՄրցանակ նոր հաճախորդին՚ մրցանակը շնորհվել է ՄԱՆՉՈ րուպ ընկերությանը, ՙլխավոր գլխավոր գործադիր տնօրեն՚ մրցանակը` ԿԱՐԿՈՄԱՎՏՈ խմբի տնօրենը, ՙՄիջազգային առևտրի համար՚ մրցանակը` Լիա-Կ խմբին, իսկ ՙԷրեբունի՚  բժշկական կենտրոնը ճանաչվել է ՙԻնովացիոն առևտրի մրցանակ՚ նոմինացիայի լավագույն հաճախորդ: Հիշեցնենք, որ բանկը նմանատիպ մրցույթ է իրականացնում երկրորդ անգամ:
Հայաստանի համար արտահանող և ներմուծող ընկերություններին խրախուսելն ու աջակցելը ունի կենսական նշանակություն: Բանկը շարունակաբար հատուկ ուշադրություն է դարձնում Առևտրի ֆինանսավորման նորարարական լուծումների զարգացմանն ու ներկայացմանը` լուծումներ, որոնք հայաստանյան ընկերություններին հնարավորություն կտան անցում կատարել ավանդական ֆինանսական գործիքներից դեպի առավել ընդգրկուն և շահավետ լուծումներ: 
ՙHSBC Բանկ Հայաստանի Առևտրի ֆինանսավորման կարևորագույն նպատակներից է ավելի քիչ ծախսերով բարձրորակ ծառայությունների տրամադրումը: Առևտրի ֆինանսավորման բաժինը մնում է ողջ աշխարհում Էյչ-Էս-Բի-Սի-ի գործունեության կարևորագույն ուղղություններից մեկը, և Հայաստանը այս առումով լավ հնարավորություններ ունի իր ավանդը բերելու Էյչ-Էս-Բի-Սի Խմբի հետագա հաջողություններին: HSBC Բանկ Հայաստանին բաժին է ընկնում առևտրի ֆինանսավորման շուկայի 40 տոկոսը, ինչը բարձր ցուցանիշ է, սակայն սահմանափակվել այս ձեռքբերումով բանկը չի պատրաստվում: Իրականում մեզ հետաքրքրում են բոլոր այն բիզնեսները, որոնց գործունեությունը հատում է Հայաստանի սահմանները՚, - նշել է HSBC Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը 
Միջազգային բիզնեսի համար աշխարհի լավագույն բանկը լինելու` HSBC ռազմավարությանը համապատասխան, այս տարի, շնորհիվ Հայաստանում բանկի ներկայությանը, HSBC-ի շուրջ 4 տասնյակ հաճախորդների հնարավորություն ընձեռվեց մասնակցել Եվրոպական բիզնես մրցանակաբաշխությանը, նրանցից 3-ը ընտրվել են որպես Հայաստանը ներկայացնող բիզնեսներ և արժանացել ՙՊատվո Ժապավենե-ի ՙՆախագահի Ընտրությունե անվանակարգում: 
HSBC Բանկ Հայաստանի հաճախորդներին նաև հնարավորություն է ընձեռվել մասնակցել համաեվրոպական համաժողովներին` մեկ հաճախորդ մասնակցել է հունիսին Շանհայում կայացած ՙԱռևտրի Փոխանակմանը՚ և երկուսը հաջորդ շաբաթ կմեկնեն Համբուրգ, մասնակցելու ՙԱռևտրի ագաթնաժողովին՚: