Հինգշաբթի, 6 Հոկտեմբերի 2011 15:25
Հայաստանում հիփոթեքի գրավով գործարքների մեծ մասը դեռևս իրականացվում են բազմաբնակարան շենքերով
ԱրմԻնֆո. Հայաստանում հիփոթեքի գրավով գործարքների մեծ մասը դեռևս իրականացվում են բազմաբնակարան շենքերով: Այս մասին են վկայում ՀՀ Կադաստրի պետական կոմիտեի օգոստոսյան տվյալները, որոնք տրամադրվել են ԱրմԻնֆո գործակալությանը:
Այնպես, 2011-ի օգոստոսին Հայաստանում կատարվել է 194 հիփոթեքային գործարք, որից 137 - ը Երևանում: Հիփոթեքային գործարքների 82%-ը կատարվել են բազմաբնակարան շենքերով, իսկ 13.9% - առանձնատներով:
Աղբյուրի համաձայն, անշարժ գույքով հիփոթեքային գործարքների թիվը 2011-ի օգոստոսին ավելացել է 3.2%, ընդ որում, Երևանում գրանցվել է 5.5% անկում, իսկ մարզերում` 32.6% աճ: Տարեկան աճը կազմել է 68,7% (Երևանում` 59,3%, մարզերում` 96,6%):
Աղբյուրի համաձայն, օգոստոսին նույնպես կատարվել է հիփոթեքային գործարքներ 317.19 հա հողատարածքներով, որից 94.33 հա-ը` Երևանում: Ընդ որում, 59,9% - ը կամ 190 հա` եղել են գյուղատնտեսական նշանակության հողեր: Ամենամեծ թվով նման գործարքներ տեղի են ունեցել Արմավիրի մարզում`121,51 հա, որոնց մեծ մասը`116,83 հա գյուղատնտեսական նշանակության հողերով: