Ուրբաթ, 7 Հոկտեմբերի 2011 13:10
2011 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանի ապահովագրական ընկերությունների ապահովագրական պրեմիաների ծավալը կազմել է 2.6 մլրդ.դրամ
ԱրմԻնֆո. Հայաստանյան 7 ապահովագրողները 2011-ի առաջին կիսամյակում հավաքագրել են 14.516 մլրդ.դրամի կամ 39.3 մլն.դոլարի ապահովագրական պրեմիաներ: Ապահովագրական վճարների կազմում կորպորատիվ ապահովագրության բաժինը կազմել է 27.4%, իսկ մանրածախի բաժինը` 72.6%:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից կազմված`Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, 2011-ի երկրորդ եռամսյակում հավաքված ապահովագրական պրեմիաների ծավալը կազմել է 2.617 մլնր.դրամ կամ 7.095 մլն.դոլար: Ապահովագրական վճարների կազմում կորպորատիվ ապահովագրության բաժինը կազմել է 53.3%, իսկ մանրածախի բաժինը` 46.7%:
Տարեկան կտրվածքով ապահովագրական պրեմիաների ծավալները կրճատվել են 15.8%: Հավաքագրված պահովագրական պրեմիաների գծով առաջատարն է ՙԻՆՈ Արմենիա՚ ապահովագրական ընկերությունը` 958,2 մլն.դրամ (տարեկան անկումը կազմել է 16%): Նրան հաջորդում են` ՙՌոսգոսստրախ Արմենիան՚-ն` 651,1 մլն.դրամ (տարեկան անկումը` 38,9%), ՙՆաիրի Ինշուրանս՚-ը` 358,9 մլն.դրամ (տարեկան աճը` 6.5%): Չորրորդ տեղում է ՙԿասկադ Ինշուրանս՚-ը` 247,7 մլն.դրամ (տարեկան անկումը` 33%): Հինգերորդ տեղում է ՙՌԵՍՈ՚-ն`170,1 մլն.դրամ: Սրանց հաջորդում են ՙՍիլ Ինշուրանս՚ և ՌԱՍԿՈ ապահովագրական ընկերությունները, համապատասխանաբար 127.8 մլն.դրամ և 103.5 մլն.դրամ ծավալներով:
Ապահովագրողների ընդհանուր պորտֆելում ԱՊՊԱ գծով պրեմիաները կազմել են 38.5% կամ 1.008 մլրդ.դրամ: Ապահովագրության այս տեսակով, ինչպես և առաջին եռամսյակում, առաջատարն է ՙՌոսգոսստրախ Արմենիա՚ ապահովագրական ընկերությունը:
Յոթ ապահովագրական ընկերությունների պորտֆելներումգույքային ապահովագրության պրեմիաները կազմել են 17% կամ 443,5 մլն դրամ: Ամենամեծ ծավալով պրեմիաները հավաքագրել է ՙԻՆՈ Արմենիա՚ ընկերությունը (222.2 մլն.դրամ), որն առաջատարն է նաև ԿԱՍԿՈ-ի հատվածում` 14.7% կամ 385.5 մլն.դրամ:
Բժշկական ապահովագրության գծով յոթ ապահովագրողները հավաքագրել են 181,1 մլն դրամի ապահովագրական պրեմիաներ (ընդհանուր պրեմիաների 7%-ը), բեռնաոխադրումների ապահովագրության գծով` 170,3 մլն.դրամ (ընդհանուր պրեմիաների 6.5%-ը): Ապահովագրության մնացած 10 տեսակներով պրեմիաների ծավլը կազմել է 400 մլն դրամ (ընդհանուր պրեմիաների 16.4%-ը): Ընդ որում չորս տեսակներով ապահովագրողները չեն կնքել ոչ մի պայմանագիր:
2011 թվականի երկրորդ եռամսյակում յոթ ապահովագրական ընկերությունների կողմից իրականացված ապահովագրական հատուցումների ծավալը կազմել է 2,890 մլրդ.դրամ: Ընդ որում, ամենամեծ ծավալը գրանցել է ՙՌոսգոսստրախ Արմենիան՚` 875,3 մլն.դրամ, իսկ ամենափոքր ծավալը` ՙՍիլ Ինշուրանս՚-ը` 122,9 մլն.դրամ: Մեկ տարում ապահովագրական հատուցումները աճել են ավելի քան 4 անգամ: Հատուցումների կազմում ԱՊՊԱ բաժինը կազմել է 1,783 մլրդ.դրամ:
211 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով, հայաստանյան ապահովագրողների կողմից գրանցվել է 25943 ապահովագրկն պատահար, ուոնց կեսից ավելին` 14037 պատահարը, գրանցվելէ բժշկական ապահովագրության գծով: ԱՊՊԱ գծով գրանցվել է 10584 ապահովագրական պատահար: Հատուցումների գծով երրորդ տեղում է ԿԱՍԿՈ-ն` 823 պատահար:
Ամենաքիչ թվթվ պատահարներ (2 պատահար) գրանցվել է ֆինանսական վնասների ապահովագրության գծով: Երաշխիքների տրամադրման ապահովագրության, ավիացիոն ապահովագրության, ջրային տրանսպորտի ապահովագրոթյան, ինչպես նաև պատասխանատվության ապահովագրության գծերով ապահովագրական պատահարներ տեղի չեն ունեցել:
Նշենք, որ 2010-ի ընթացքում, Հայաստանի ապահովագրական շուկայից դուրս է եկել ՙԼոնդոն - Երևան՚ ընկերությունը (պորտֆելը հիմնականում փոխանցվել է ՙՌոսգոսստրախ Արմենիա՚ ընկերությանը¤, ՙԱլֆա Ինշուրանս՚-ը (պորտֆելը հիմնականում փոխանցվել է ՙՌոսգոսստրախ Արմենիա՚ ընկերությանը¤ և ՙրիառ Ինշուրանս՚-ը (պորտֆելը հիմնականում անցել ՙԻՆՈ Արմենիա՚-ին): 2011 թվականի ապրիլից Հայաստանի ապահովագրական շուկան լքեց նաև ՙԱՅ ԷՍ ՋԻ՚ ընկերությունը, ապահովագրական պորտֆելը փոխանցելով ՙՌԱՍԿՈ՚-ին: Պատրաստված Ռենկինգում տեղ չեն գտել ՙարանտ-Լիմենս՚ ապահովագրական ընկերության տվյալները, քանի որ ընկերությունը գտնվել է Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից իրականացվող ընթացիկ ստուգումների փուլում: