Ուրբաթ, 7 Հոկտեմբերի 2011 13:11
Հայաստանի ապահովագրողներն առաջին կիսամյակը եզրափակել են 1.981 մլրդ.դրամ շահույթով
ԱրմԻնֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը 2011 թվականի առաջին կիսամյակում 1.981 մլն.դրամ կամ 5.2 մլն.դոլար: Նշենք, որ 2010 թվականի առաջին կիսամյակում գրանցվել էր 38.042 մլն.դրամի վնաս:
ՄԻայն ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում 8 ընկերությունների զուտ շահույթը կազմել է 802,9 մլն.դրամ, տարեկան ավելի քան 3 անգամ աճով: Ամենաբարձր շահույթը գրանցել է ՙՌոսգոսստրախ - Արմենիա՚ ընկերությունը` 210.5 մլն.դրամ, աճելով ավելի քան 3 անգամ: Երկրորդ տեղում է ՙՌԵՍՈ,-ն` 155,7 մլն.դրամ, տարեկան ավելի քան 3 անգամ աճով, երրորդն է ՙՆաիրի Ինշուրանս՚-ը` 145 մլն.դրամ (աճը տարվա համար` գրեթե 6 անգամ): Չչորրորդ տեղում է ՙԻՆՈ Արմենիա՚-ն` 112,3 մլն.դրամ (աճը տարվա համար կազմել է ավելի քան 3 անգամ): Հինգերորդն է ՙՌԱՍԿՈ՚-ն` 64,9 մլն դրամ, գրեթե 3 անգամ տարեկան աճով: 6-րդ, 7-րդ և 8-րդ տեղերում են ՙարանտ - Լիմենս՚-ը` 60.4 մլն.դրամ, ՙԿասկադ Ինշուրանս՚-ը` 34.1 մլն.դրամ և ՙՍիլ Ինշուրանս՚-ը` 20 մլն.դրամ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության մողմից կազմված` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, առաջին կիսամյակի արդյունքներով զուտ շահույթի գծով առաջատարն է ՙՌոսգոսստրախ - Արմենիա՚-ն` 697.7 մլն.դրամ, իսկ ամենափոքր զուտ շահույթը գրանցել է ՙԿասկադ Ինշուրանս՚-ը` 24,9 մլն դրամ:
Ապահովագրության գծով Հայաստանի ապահովագրական ընկերությունները 2011 թվականի առաջին կիսամյակում ապահովել են 4.562 մլրդ.դրամի կամ 12.4 մլն.դոլարի զուտ շահույթ, գրանցելով ավելի քան քառապատիկ աճ: Երկրորդ եռամսյակում այդ ցուցանիշը կազմել է 2.1 մլրդ.դրամ, գրանցելով տարեկան եռակի աճ: Բոլոր 8 ապահովագրական ընկերություններն էլ երկրորդ եռամսյակում գրանցել են շահույթ: Ընդ որում, ամենաբրձր ցուցանիշը գրանցել է ՙՌոսգոսստրախ - Արմենիան՚-ն, իսկ ամենացածր արդյունքը` ՙՍիլ Ինշուրանս՚-ը:
Ապահովագրական ընկերությունների համախառն շահույթը թույլ է տվել բարելավվել կապիտալի եկամտաբերությունը (ROE)` 18.4% և ակտիվների եկամտաբերությունը (ROA)` 6,75%: ROE գծով առաջին տեղում է ՙԻՆՈ Արմենիա՚-ն (34.7%), իսկ վերջին տեղում` ՙԿասկադ Ինշուրանս՚-ը (1.45%): ROA գծով առաջին տեղում է ՙՆաիրի Ինշուրանս՚-ը (11.98%), իսկ վերջին տեղում` ՙԿասկադ Ինշուրանս՚-ը (0.8%):
Նշենք, որ 2010-ի ընթացքում, Հայաստանի ապահովագրական շուկայից դուրս է եկել ՙԼոնդոն - Երևան՚ ընկերությունը (պորտֆելը հիմնականում փոխանցվել է ՙՌոսգոսստրախ Արմենիա՚ ընկերությանը¤, ՙԱլֆա Ինշուրանս՚-ը (պորտֆելը հիմնականում փոխանցվել է ՙՌոսգոսստրախ Արմենիա՚ ընկերությանը¤ և ՙրիառ Ինշուրանս՚-ը (պորտֆելը հիմնականում անցել ՙԻՆՈ Արմենիա՚-ին): 2011 թվականի ապրիլից Հայաստանի ապահովագրական շուկան լքեց նաև ՙԱՅ ԷՍ ՋԻ՚ ընկերությունը, ապահովագրական պորտֆելը փոխանցելով ՙՌԱՍԿՈ՚-ին: