Ուրբաթ, 7 Հոկտեմբերի 2011 15:21
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի երկակի օգտագործման քարտերը հաջողություն են վայելում
ԱրմԻնֆո. ՙԱՐԱՐԱՏԲԱՆԿ՚ ԲԲԸ այսօր Երևանում բացված ՙԴիջիԹեք՚ հաշվով 7-րդ տեխնոլոգիական ցուցահանդեսում ներկայացրել է իր երկակի նշանակության պլաստիկ քարտերը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցին տեղեկացրել է Բանկի պլաստիկ քարտերի վարչության մոնիտորինգի և սպասարկման ծառայոթյան ղեկավար Արմեն Ասատրյանը, ՙերկու տեսակի պլաստիկ Dual քարտեր թողարկվել են 2010-2011 թվականերին, ժամանակակից Mifare տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ և մեծ մասսայականություն են վայելում: 2010 թվականին թողարկվել է CLASSIK-M պլաստիկ քարտը, որը բացի վճարումների իրականացումից կարող է ծառայել նաև վճարային միջոց մետրոյում երթևեկելու հանար: Հիմնականում դրանք օգտագործվում է ուսանողների կողմից: Արդեն թողարկվել է 12 հազ.քարտ: 2011-ի մարտին թողարկվել է Petrol Plus քարտը, որը սպասարկում է Visa միջազգային վճարային համակարգը և օգտագործվում է բենզալցակայաններում: Այդ քարտերի թիվը հասնում է 4.5 հազարի: Այդ քարտերով ավտոմեքենաները կարելի է բենզալցնել ՙՖլեշ՚ ընկերության լցակայաներում: