Ուրբաթ, 7 Հոկտեմբերի 2011 17:56
Հայաստանի բանկերի կողմից անցյալ շաբաթվա ընթացքում տրամադրված դոլարային վարկերն աճել են 2%, իսկ դրամային վարկերը` 40.4%
ԱրմԻնֆո. 2011 թվականի սեպտեմբերի 26-հոկտեմբերի 2-ը-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 33.7 մլրդ դրամ ¥շաբաթվա աճը կազմել է 40.4%¤, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 56 մլն.ԱՄՆ դոլար ¥շաբաթվա աճը` 2 անգամ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, 2011 հոկտեմբերի 3-7--ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 73.5 մլն. ԱՄՆ դոլար 373.75 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 88.8 մլն. ԱՄՆ դոլար 375.44 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 7.850 մլն.ԱՄՆ դոլարի առք և վաճառք ¥ շաբաթական մոտ 4.5 անգամ աճով¤ 375 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նույն ժամանակահատվածում ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում կատարվել է 10.350 մլն.ԱՄՆ դոլարի առք և վաճառք ¥շաբաթվա աճը` 14%¤ 376.22 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ընդ որում, ամենամեծ ծավալները գրանցվել է հոկտեմբերի 3-ին` 6.4 մլն.դոլար: Իսկ ամենափոքր ծավալները գրանցվել է հոկտեմբերի 6-ին`700 հազ.դոլար:
Նշենք, որ Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալները 2011 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 1.2 տրլն.դրամ կամ 3.2 մլրդ. դոլար, տարեսկզբից աճելով 17.8%, իսկ միայն երկրորդ եռամսյակում`9%, իսկ տարվա կտրվածքով` 40.6%: