Երկուշաբթի, 10 Հոկտեմբերի 2011 18:38
Հոկտեմբերի առաջին տասնօրյակում թանկարժեք մետաղներն էժանացել են 13.7%
ԱրմԻնֆո. Ընթացիկ շաբաթ Հայաստանում 4.8% էժանացել են պլատինը և պալադիումը, իսկ ոսկին և արծաթը թանկացել են 1.4%, գրանցելով թանկարժեք մետաղների գների 1.7% միջին անկում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՀՀ ֆինանսների նախարարության ՙԹանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան՚ գործակալությունից, 2011 թվականի հոկտեմբերի 10-16-ը ժամանակահատվածի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորների համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` ոսկու մեկ գրամի գինը սահմանվել է 19812.78 դրամ, նախորդ շաբաթվա համեմատ աճելով 1.5%, արծաթի գինը` 371.72 դրամ, աճելով 1.3%, պլատինի մեկ գրամի գինը սահմանվել է 17993.55 դրամ, 2.9% շաբաթական անկումով, պալադիումի գինը` 7089.39 դրամ` իջնելով 6.6%:
Տարեսկզբից ոսկու մեկ գրամի բացթողնման գինը Հայաստանում աճել է 23.5%, արծաթի գինը` 9.7%, պլատինի գինը` 9.8%, իսկ պալադիումի գինը` իջել է 18.9%: Ընդհանուր առմամբ, տարեսկզբից Հայաստանում թանկարժեք մետաղների գներն աճել են 1.2%: Ընդ որում, առաջին կիսամյակում թանկարժեք մետաղները թանկացել են 9.7%, երկրորդ եռամսյակում` 2.5%, երրորդ եռամսյակում` 3.9%: