Չորեքշաբթի, 5 Հոկտեմբերի 2011 19:04
ՎՏԲ-Հայաստան Բանկը, ՎՏԲ-Վրաստան Բանկի հետ համատեղ գործարկում է ՙՔարտ Ավտոտրանզիտ՚ նոր պրոդուկտը
ԱրմԻնֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը ՎՏԲ Վրաստան Բանկի հետ համատեղ առաջին անգամ Հայաստանում իր հաճախորդներին առաջարկում է վարկային քարտ շահավետ և հեշտացված պայմաններով Վրաստանում ավտոմեքենա ձեռք բերելու համար:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ՙԱվտոտրանզիտ՚ քարտն ունի մի շարք առավելություններ, այդ թվում` հաճախորդը վարկի հաստատումը ստանում է Հայաստանում, Վրաստանում ավտոմեքենան ընտրելուց հետո մեքենայի գնահատումը, ապահովագրումն ու ձևակերպումն իրականացվում են Ռուսթավի քաղաքի ավտոշաուկայի մետ գտնվող ՎՏԲ-Վրաստան Բանկի մասնաճյուղում` 1 ժամվա ընթացքում, նախավճարը, որը սովորական ավտովարկավորման դեպքում, հաճախորդը վճարում է վաճառողին, այս դեպքում կուղվի իր նոր ավտոմեքենայի մաքասազերծմանը, ներկրվող մեքենաների քանակը սահմանափակ չէ:
ՙՎՏԲ-Հայաստան Բանկն առաջին անգամ Հայաստանի բանկային շուկայում ՎՏԲ Խմբի հետ որոշում է կայացրել իրականացնել համատեղ նախագիծ ավտովարկավորման մասով, որը տարբերվում է ավտովարկավորման բոլոր տեսակներից իր ռավելություններով և պայմաններով: Սկսած ս.թ. հոկտեմբերից ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են օգտվել ավտովարկավորման նոր բացառիկ տեսակից: Այս վարկը հարմար է այն հաճախորդներին, ովքեր ցաանկանում են Վրաստանում ձեռք բերել ավտոմեքենա և ներկրել այն Հայաստան: Տվյալ վարկի առավելություններից մեկը ավտոմեքենայի մաքասազերծումն է, որն իրականացվում է կանխավճարի գումարով: Բացի այդ, ձեռք բերելով ավտոմեքենա մինչև 2011թ. վերջը հաճախորդը կստանա նվեր` մեքենայի անվճար ապահովագրում մինչև տարեվերջ՚,-ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի լխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Վ. Օվսյաննիկովը:
ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: ՙՎՏԲ Բանկ՚ ԲԲԸ հանդիսանում է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում-68 մասնաճյուղ, և միջազգային պլաստիկ քարտերի ամենախոշոր պորտֆելը` 116.629 քարտ 31.07.11 դրությամբ: