Հինգշաբթի, 13 Հոկտեմբերի 2011 14:20
Ռուսաստանի Ազգային հաշվարկային դեպոզիտարիան և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի թղթակցային հարաբերությունների վերաբերյալ պայմանագիր են կնքել
ԱրմԻնֆո. Ռուսաստանի ՙԱզգային հաշվարկային դեպոզիտարիա՚ ոչբանկային վարկային կազմակերպությունը ¥ԱՀԴ¤ և Հայաստանի Կենտրոնական դեպոզիտրիան ¥ՀԿԴ¤ հոկտեմբերի 6-ին Երևանում պայմանագիր են ստորագրել Կենտրոնական դեպոզիտարիայում ԱՀԴ-ի անվանական հաշվի վարկամ մասին: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է NASDAQ OMX մամուլի ծառայությունից:
ԱՀԴ Վարչության նախագահ Էդդի Աստանինի խոսքերով, ԱՊՀ երկրների կենտրոնական դեպոզիտարիաների հետ գործառնական փոխհարաբերությունները հանդիսանում են կազմակերպության առաջնահերթ և ռազմավարական ուղղությւուններից մեկը:
ՙՀաշվի առնելով հաճախորդների և թողարկողների կարիքները, մենք զարգացնում ենք արժեթղթերի սպասարկման ծառայությունները, այդ թվում գործարքների և ԱՊՀ երկրների կորպորատիվ թողարկողների գործառնությունների հաշվարկներով ԱՊՀ, համագործակցելով Եվրասիայի Կենտրոնական Դեպոզիտարիայի ասոցիացիայի անդամ կենտրոնական դեպոզիտարիաների հետ՚ ասել է նա:
Իր հերթին, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի տնօրեն Վահան Ստեփանյանը նկատել է, որ համաձայնագիրը ԱՀԴ-ին թույլ կտա ձեռք բերել հայկական արժեթղթեր` իրենց ռուսական հաճախորդների անունից, ինչը կարևոր քայլ է հանդիսանում ռուսական ներդրողների կողմից հայկական արժեթղթերում ներդրումների խթանման գործընթացների պարզեցման գործում:
Ըստ բորսային տվյալների, Կենտրոնական դեպոզիտարիայում հաշիվներ ունենալը ԱՀԴ-ին հնարավորություն է ընձեռում իր դեպոնենտներին տրամադրել դեպոզիտարական ծառայություններ, կապված հայկական թողարկողների արժեթղթերի պահպանման և հաշվառման, ինչպես նաև արժեթղթերով կատարվող հաշվարկների հետ: Ներկայումս ԱՀԴ-ն, իր դեպոնենտների հայտերով հայկական թողարկողների արժեթղթերի ընդունման և սպասարկման միջոցառումներ է իրականացնում: