Երեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2011 15:44
Արարատբանկը Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ուսանողներին ապահովել է անվճար սննդով
ԱրմԻնֆո. Հոկտեմբերի 11-ին Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում մեկնարկեց բուհի սոցիալապես անապահով շուրջ 100 ուսանողներին անվճար սննդով ապահովելու ծրագիրը£ Այն մեկնարկեց համալսարանի ուսխորհրդի, արհեստակցական կազմակերպության կոմիտեի և ՙԱրարատբանկ՚ ԲԲԸ-ի կողմից նախապես ստորագրված համագործակցության մասին հուշագրի հիման վրա£
Ինչպես իրադարձությանը նվիրված միջոցառման ժամանակ նշեց Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Հայկ Սարգսյանը, ծրագիրը կյանքի է կոչվել ուսանողների առաջարկով և նրանց ջանքերով£ Ուսանողները սննդի դիմաց վճարումներ կկատարեն համապատասխան բանկային քարտերի միջոցով, ինչն ավելի քաղաքակիրթ է դարձնում բուհի բուֆետից օգտվելու կարգը£ Ուսխորհրդի նախագահի խոսքովª ծրագիրը շարունակական է, և հաջորդ քայլը լինելու է այն, որ անվճար սննդից օգտվելու հնարավորություն կտրվի համալսարանի բոլոր ուսանողներին£
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը ողջունեց այս նախաձեռնությունը£ Նրա տեղեկացմամբª հիմնադրամը, որ ուսանողության շրջանում իրականացնում է բազմաթիվ սոցիալական ծրագրեր, հետևելու է այս ծրագրի արդյունքներին£ «Այսօր մեկնարկում է ուսանողներին սննդով ապահովման փորձնական ծրագիր£ Հաջող արդյունքի դեպքում Հայաստանի երիտասարդական հիմնադրամն ապահովելու է ծրագրի շարունակականությունը, քանի որ սոցիալապես անապահով ուսանողների կողքին լինելը բխում է հիմնադրամի որդեգրած քաղաքականությունից£ Հիմնադրամն աջակցելու է ծրագրին ոչ միայն ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի շրջանակներում, այլև հանրապետության բոլոր բուհերումե,- նշեց Կարեն Ավագյանը£ Նա նաև ավելացրեց, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը պատրաստում է սոցիալական փաթեթ, որով հիմնադրամն ուսանողներին կաջակցի ոչ միայն սննդի, այլև դեղորայքային ապահովման, առողջապահական ծառայությունների հարցում£ «Այստեղ կարևորագույն խնդիրն այն է, որ իրականում ծրագրից օգտվեն այն մարդիկ, ովքեր դրա կարիքն իրոք ունեն£ Այս հարցում շատ մեծ է ուսանողական խորհրդի դերը, որը պետք է կարողանա առանձնացնել թիրախային խմբերինե,- ասաց Կարեն Ավագյանը£
ՙԱրարատբանկի՚ պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության պետ րիգոր Ցոլակյանը նշեց, որ բանկը ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ուսանողներին բանկային քարտերը կտրամադրի, ինչպես նաև դրանց սպասարկումը կկատարի անվճար£ Բանկը բուհի բուֆետում տեղադրել է քարտերը սպասարկող համապատասխան տերմինալներ£
Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը Հայաստանում առաջին բարձրագույն ուսումնական հաստատությունն է, որ հանդես է գալիս նման նախաձեռնությամբ£ Բուհի սոցիալապես անապահով շուրջ 100 ուսանողների յուրաքանչյուր աշխատանքային օր կտրամադրվի անվճար սնունդ£ Յուրաքանչուր կիսամյակ անվճար սննդից օգտվող ուսանողների ցանկը կթարմացվի£ Ուսանողի կողմից օրվա սննդից չօգտվելու դեպքում չօգտագործված սննդի գումարը մնում է անվանական քարտի հաշվին£