Երեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2011 20:31
Հայաստանում բանկային քարտերի քանակը մեկ տարում ավելացել է 30.9 տոկոսով
ԱրմԻնֆո. Հայաստանի առևտրային բանկերը ArCa պրոցեսինգային կենտրոնի շրջանակներում 2011 թվականի սեպտեմբերին թողարկել են 34918 քարտ, ինչը 73.7% ավելի, քան 2010-ի սեպտեմբերի ցուցանիշից: Ընդ որում, սեպտեմբերի վերջին ակտիվ քարտերի ընդհանուր քանակը կազմել է 703.8 հազար քարտ, այն դեպքում, երբ 2010-ի սեպտեմբերին այն կազմել է 537,6 հազար քարտ (տարեկան աճը կազմել 30.9%):
Ինչպես ԱրմԻնֆո գործակալության տղեկացվել է Armenian Card-ից, այս տարվա սեպտեմբերին բանկերի կողմից թողարկվել է 17154 ArCa քարտեր, տարեկան 2.6 անգամ աճով, MasterCard` 10763, տարեկան 99,2% աճով, Visa` 7001 քարտ, տարեկան 13.1% անկումով:
Ակտիվ քարտերի կազմում տարեկան աճով առաջատարն է MasterCard-ը` հոկտեմբերի 1-ի դրությամբ աճելով 60.2%, մինչև 148.3 հազար քարտ, որին հաջորդում է Visa-ն` 32%, մինչև 192.2 հազ. քարտ և ArCa-ն` 21.3%, մինչև 363.3 հազ.քարտ:
Ըստ ArCa- տվյալների, սեպտեմբերին միջին հաշվով գործարքներ են իրականացվել 376.6 հազ քարռերով, կամ 64%-ով (տարեկան աճը` 9.6%), մասնավորապես, 214,4 հազար ArCa քարտով` տարեկան աճը` 2.7%, 96,6 հազ. Visa քարտերով` տարեկան աճը`14.3%, 65,6 հազ. MasterCard քարտերով` տարեկան աճը` 30.5%: Ըստ Armenian Card-ի, 2011 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ համակարգում գործող POS-տերմինալների քանակը առևտրի / ծառայությունների և կանխիկացման կետերում կազմել է 3796 (տարեկան աճը կազմել 42.9%), որից 365-ը տեղակայված է կանխիկացման կետերում (տարեկան մինչև 13% աճ), իսկ 3431-ը` առևտրի կետերում (տարեկան աճը` 47.1%): 2011 թվականի հոկտեմբերի 1-ին Հայաստանում եղել են 778 բանկոմատ, 2010-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 20.2%: