Հինգշաբթի, 13 Հոկտեմբերի 2011 15:49
Ամերիաբանկն Ավստրիական ավիաուղիների և ՙBMI՚-ի հետ համատեղ, բանկային քարտերով ավիատոմսեր գնելիս նախատեսել են զեղչեր
ԱրմԻնֆո. Ամերիաբանկը, ՙԱվստրիական ավիաուղիներ՚ և ՙBMI՚ հայաստանյան մասնաճյուղերը համատեղ նախաձեռնել են հաճելի անակնկալ Ամերիաբանկի քարտապան հաճախորդների համար: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, սույն թվականի հոկտեմբերի 17-31-ը ներառյալ, Բանկի այն քարտապան հաճախորդները, ովքեր ՙԱվստրիական ավիաուղիներ՚ և ՙBMI՚ հայաստանյան մասնաճյուղերից ավիատոմսերի գնման ժամանակ վճարումը կիրականացնեն Ամերիաբանկի քարտերով (MasterCard Standard/VISA Classic, MasterCard Gold/VISA Gold, MasterCard Platinum/VISA Platinum), կստանան հատուկ զեղչ:
Աղբյուրի համաձայն, աերկայացված ակցիան Ամերիաբանկի քարտապաններին հնարավորություն կընձեռի խնայել 40 եվրո դեպի Եվրոպա և 50 եվրո` ԱՄՆ, Կանադա, Ասիա և Ավստրալիա ճանապարհորդելիս: Ամերիաբանկի քարտապանների համար նախատեսված հատուկ առաջարկը տարածվում է բոլոր ավիատոմսերի վրա, որոնց գնումը կիրականացվի նշված ժամանակահատվածում ՙԱվստրիական ավիաուղիներ՚ և ՙBMI՚ հայաստանյան մասնաճյուղերից` անկախ նրանից, թե երբ է նախատեսված ճանապարհորդությունը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից կազմված` ՙՀայաստանի բանկերը քարտային բիզնեսում՚ տեղեկագրի, Ամերիաբանկի ակտիվ քարտերի քանակը 2011-ի ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 20 հազար, որտես ավելի քան 80%-ը հանդիսանում են միջազգային քարտեր: Visa և MasterCard համակարգերի ակտիվ քարտերի քանակով Ամերիաբանկը գտնվում է քարտային շուկայի առաջատարների տասնյակում: Բանկոմատների և POS-թերմինալների քանակով Ամերիաբանկը գտնվում է առաջատարների հնգյակում: