Չորեքշաբթի, 19 Հոկտեմբերի 2011 19:11
EBRD 2011 թվականին կանխատեսում է Հայաստանի ՀՆԱ 4-5% աճ և 5% ինֆլյացիա 
ԱրմԻնֆո. Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը Հայաստանի համար 201 թվականին կանխատեսում է 4-5% տնտեսական աճ և 5% ինֆլյացիա: Այս մասին այսօր Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է EBRD տնօրենների Խորհրդի անդամ Կուրտ Բայերը:
Նրա խոսքերով, Հայաստանի տնտեսությունը դիմագրավել է ֆինանսական ճգնաժամին, իսկ ֆինանսական հատվածը, մասնավորապես, այդ փուլում կարողացավ պահպանել կայունությունը, ի տարբերություն մյուս երկրների: Այնուամենանիվ, նրա խոսքերով, Հայաստանի կառավարությունը պետք է դիվերսիֆիկացնի տնտեսությունը, ինչպես նաև նվազեցնի կորուպցիան երկրում: 
Պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության հարցին, կապված այն բանի հետ, թե կազդեն արդյոք Ռուսաստանի 2011-2012 թթ.տնտեսական աճի վերաբերյալ EBRD վերջին կանխատեսումները, որը հանդիսանում է Հայաստանի ռազմավարական գործընկերը, Կ.Բայերը նշել է, որ դրանից խուսափելու համար Հայաստանի կառավարությունը պետք է դիվերսիֆիկացնի նաև արտահանկան կառուցվածքը: ՙԵլնելով նրանից, որ երկիրը մեկուսացված է և դեպի ծով ուղղակի ելք չունի, հարկավոր է նվազեցնել նաև ներքին տրանսպորտային ծախսերը, այդ թվում նաև օդային տրանսպորտի ծախսերը, ինչպես նաև զարգացնել կոմունիկացիոն ոլորտը՚ասել է Կ.Բայերը: